Այսօր ընկերոջս՝ ազատամարտիկ Փարուխի Խաչիկի, Մարտական խաչի ասպետ Խաչիկ Ավետիսյանի ծննդյան օրն է:
Խաչիկ Ավետիսյանն արդեն վաղուց Հայաստանի ազգային հերոսի կոչում պիտի ունենար: Նրան պիտի մեծարեին մեծով-փոքրով, նրա անցած ճանապարհը գովերգող երգեր ու ասքեր պիտի պատմվեին, բայց արի ու տես, որ Հայաստանի ազգային հերոսը բանտում է, ճաղերից այն կողմ, իր ծննդյան օրը: Ո՛չ նախկին իշխանությունները, ո՛չ ներկաներն այնքան տղամարդկություն չունեցան, որ գնահատեն ազգի զինվորին, նվիրյալին: Թե՛ նախկինների, թե՛ ներկաների համար լավագույն զինվորն իրենց առջև խոնարհվող զինվորն է, ու Հայաստան աշխարհում մինչ օրս շարունակվում է կեղծ արժեքների փառաբանումը: Ինչպես ժողովրդական ասացվածքն է ասում՝ ձուն գա ձեր ոռին, այ մանրախնդիր ու մանրապճեղ արարածներ: Խաչիկին ու խաչիկներին ժողովուրդն է գնահատելու ու ժամանակը, իսկ հիմա՝ շատ կարճ Խաչիկի մասին.
88թ. Ազատության հրապարակ. հենց այնտեղից Խաչիկ Ավետիսյանը մեկնում է Արցախ: Որպես պաշտպանության տարածք՝ ընտրում է Ասկերանի Փարուխ գյուղը, որ շրջապատված էր ադրբեջանական գյուղերով: Եվ երբ տեղացիները հեգնում են, թե՝ տղա ջան, դու շուտով կգնաս Հայաստան, մեզ կթողնես կրակի բերան, ի պատասխան՝ վերադառնում է, կնոջը՝ Թամարին ու նորածին աղջկան՝ Նաիրային, այսպես կոչված, ճամպրուկներով հանդերձ բերում Փարուխ: Այդ տարիներին Փարուխը դառնում է Աղդամից եկող վտանգի պատնեշը: Խաչիկ Ավետիսյանին մատնում են, ռուս զինվորականներն ու ադրբեջանցիք գերի են վերցնում: Աղդամի բանտ, Կիրովաբադի բանտ, Բաքվի բանտ, վերադարձ Հայաստան ու հաջորդ պահին՝ նորից ընտանիքով Ասկերանի Փարուխ գյուղ: Այստեղ են ծնվում Խաչիկի երկու զավակները՝ Մուշեղն ու Վանը: Արցախի ողջ տարածքում մարտական գործողություններին մասնակցած, բազմաթիվ անգամներ վիրավորված ու հաղթած մեր Փարուխի Խաչիկը…
Միայն այսքանը բավական էր Խաչիկին ազգային հերոսի կոչում շնորհելու համար: Առաջիկայում իմ ֆեյսբուքյան էջում կտեղադրեմ իմ հեղինակած «Վարք զինվորաց» գրքից Խաչիկ Ավետիսյանի պատմությունը:
Կարդացեք նաև
Իսկ այս պահին գոռում եմ՝ էհե՜յ, խենթ արարած, էհե՜յ ազգի զինվոր, չընկճվե՛ս, ծնունդդ շնորհավոր: Դու քո ծնողների սիրո արդյունքն ես և ոչ թե ոմանց պես՝ ուղղակի սեռական կապի արդյունք: Քո տեսակը ազգի աղն է, համն ու հոտը, քո տեսակը հայ ժողովրդի պարծանքն է, ծնունդդ շնորհավոր…
Սուրեն ՍԱՐԳՍՅԱՆ
Աղդամի բանտ, Կիրովաբադի բանտ, Բաքվի բանտ… Երևանի բանտ…
Խաչիկ Ավետիսյանին բանտարկել են նրանք, որոնք դեմ են եղել և դեմ են հայ ժողովրդի իրական ազատությանը:
Սա այլևս մեր՝ ԱԱԾ անունը կրող կազմակերպության ՛՛ուրույն ձեռագիրն՛՛ է: Քաղաքական վճռորոշ պահերից անմիջապես առաջ, տվյալ պահին իշխանության ղեկի մոտ գտնվողի թելադրանքով աշխատել որևէ մոգոնվածքով մեկուսացնել բոլոր նրանց, որոնք կարող են խոչընդոտ հանդիսանալ համապետական քվեարկությունները պղծելու ՛՛սուրբ՛՛ գործին:
Այդ կազմակերպությունը ոչ թե ծառայում է հայ ժողովրդին որպես Ազգային Անվտանգության Ծառայություն, այլ տվյալ պահին աթոռին տիրացածի համար որպես Անվտանգության Անտեսանելի Ծածկ:
Ծնունդդ շնորհավո՜ր, Ազատամարտիկ…