Գերմանիայում Top 6 գրոսմայստերների մասնակցությամբ ընթացող Zurich Chess Challenge գերհզոր մրցաշարի առաջին տուրում Հայաստանի շախմատիստների առաջատար Լեւոն Արոնյանը մեկնարկային տուրում պարտվել է հնդիկ Վիշվանաթան Անանդին, երկրորդում ոչ-ոքի արել ռուս Վլադիմիր Կրամնիկի հետ եւ մրցաշարային աղյուսակում 1,0 միավորով (հաղթանակի համար տրվում է 2 միավոր, ոչ-ոքիի համար՝ 1) Անիշ Գիրիի ու Ալեքսեյ Շիրովի հետ բաժանում է 4-6-րդ հորիզոնականները:
Իրանում շարունակվում է Խազարի գավաթ միջազգային մրցաշարը, որտեղ Հովհաննես Գաբուզյանը անցկացված երեք տուրից հետո 3,0 միավորով առաջատարների եռյակում է, իսկ Կարեն Գրիգորյանը ունի 2,5 միավոր եւ ընթանում է 6-րդ հորիզոնականում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ candidates2014,fide.com-ի
Կարդացեք նաև
Zurich Chess Challenge-ը մրցաշար է, որտեղ շրջանաձև խաղացվում են շախմատի արագ և կայծակնային պարտիաներ: Կայծակնային մրցաշարը խաղացվելու է արագ մրցաշարի ավարտից անմիջապես հետո, վաղը՝ փետրվարի 15-ին: