Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ինչի՞ համար է պետք մագիստրատուրան

Փետրվար 13,2016 22:51

Գրածս թող չընկալվի որպես քննադատություն՝ ուղղված պաշտոնից հեռացող կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի հասցեին. խնդիրը շատ ավելի լուրջ է եւ որեւէ նախարարի իրավասությունից դուրս: Ինձ թվում է, Հայաստանում այդպես էլ «չի հիմնավորվել» մագիստրատուրայի անհրաժեշտությունը՝ դա պարզապես համընդհանուր գործազրկության պայմաններում երիտասարդներին  եւս երկու տարի զբաղեցնելու միջոց է: Որոշ գործատուներ, իհարկե, դնում են մագիստրատուրա ավարտելու պայմանը, բայց դա թղթի կտորի, ոչ թե գիտելիքի պահանջ է:

Ես, որպես գործատու, նման պահանջ չեմ դնում՝ չնայած ինձ բակալավրիատ էլ պետք չէ. եթե մարդը ցանկություն ունի վազվզելու եւ հետաքրքիր պատմություններ գտնելու, նա առանց ժուռնալիստիկայի բակալավրիատի էլ լրագրող կդառնա: Բայց ենթադրենք, մի երիտասարդ աշխատում է ինչ-որ մի հիմնարկում, եւ նա ինքը կամ նրա գործատուն զգում են, որ այսինչ կամ այնինչ ուղղություններով անհրաժեշտ է խորացնել գիտելիքները՝ արդեն գոյություն ունեցող բազային կրթության հիման վրա: Ի՞նչն է նրան խանգարում համացանցի՝ ներկայումս անսպառ, անսահմանափակ հնարավորությունների հիման վրա դա անել: Կամ՝ եթե հատուկենտ դեպքերում այս կամ այն հատուկ դասընթացների համար մասնագետներ են պետք, թող վարձի այդ դասախոսներին, հնարավոր է նաեւ՝ գործատուի օգնությամբ: Դրա համար «զանգվածային» եւ գրեթե պարտադիր մագիստրատուրա պահելու անհրաժեշտություն չկա:

Հիմա հարցին նայեմ դասախոսի տեսանկյունից: Լրագրության մագիստրատուրայում, ի թիվս այլոց, սովորում են աղջիկներ, որոնց մի մասի նպատակն է… «հեռուստատեսային աստղ» դառնալը: Ժամանակի եւ միջոցների զուր վատնում: Լրագրությունը եւ «աստղ» լինելը բացարձակապես տարբեր, կասեի նույնիսկ՝ հակադիր բաներ են: «Հեռուստատեսային աստղ» լինելու համար նույնիսկ դպրոց պետք չէ ավարտել:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Garegin says:

    Խնդիրն ավելի քան բարդ է, կրթության համակարգը ևս գնաց բարեփոխումների, ընդօրինակելով այլ երկրների փորձը, հաշվի չառնելով մեր երկրի այդ ոլորտում առկա խնդիրները, առանձնահատկություններն ու գործատուների պահանջները: Ինչպես միշտ հրահանգը ստացվեց ու հարցն առաց ուսումնասիրվելու գործի դրվեց ընդօրինակված ծրագիրը:
    Իմ կարծիքով ևս բազային կրթությունն օժանդակ պայման է լավ մասնագետ դառնալու համար, բարձունքների հասնում և կայանում են քչերը, իրենց անձնական և գործնական հատկանիշների, գենետիկական տեսակի ու ինչու չէ նաև համընթաց քամիների շնորհիվ: Ի դեպ սա միակ ոլորտը չէ, մեր օրենքներում փոփոխությունները ևս կատարվում են առանց դատական պրակտիկան ու մեր ազգային առանձնահատկությունները հաշվի առնելու: Ցավալի է:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29