Այսօր ավարտվեց նետաձգության Հայաստանի ձմեռային առաջնությունը, որին մասնակցեցին Երեւանի եւ Արմավիրի 60-ից ավելի նետաձիգներ:
Տղամարդկանց առաջնությունում հանրապետության ձմեռային չեմպիոնի կոչումը նվաճեց Վասիլ Շահնազարյանը, արծաթը բաժին հասավ Վիգեն Սմբատյանին, բրոնզը՝ Գեւորգ Հազարումյանին:
Կանանց պայքարում մեդալակիրները դասավորվեցին այսպիսի հաջորդականությամբ. 1. Մերի Խաչատրյան, 2. Հայկուհի Մարգարյան, 3. Մարիա Մաթեւոսյան:
Տղամարդկանց առաջնությունում չորրորդ տեղն զբաղեցրած Արամայիս Արեսյանը լրացրեց Հայաստանի սպորտի վարպետի նորմա:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Հայաստանի նետաձգության ֆեդերացիայի նախագահ Նազիկ Ամիրյանի հետ հարցազրույցը կարդացեք «Առավոտ» օրաթերթի հաջորդ համարում: