Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ԵԱՀԿ-ում գերմանական նախագահության հարցերով Գերմանիայի կառավարության հատուկ ներկայացուցիչ, գլխավոր համակարգող Գերնոթ Էրլերին:
Հանդիպմանն անդրադարձ արվեց ԵԱՀԿ օրակարգային հարցերին, կազմակերպությունում գերմանական նախագահության առաջնահերթությունների իրականացմանը:
Զրուցակիցները քննարկեցին տարածաշրջանային և միջազգային անվտանգության խնդիրները և դրանց լուծման ուղիները:
Էդվարդ Նալբանդյանը Գերնոթ Էրլերին ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը՝ ընդգծելով միջնորդների գործունեությանը աջակցելու կարևորությունը։
Կարդացեք նաև
Արտաքին գործերի նախարարություն