Լրահոս
Օրվա լրահոսը

«Փոքր ու միջին բիզնեսի համար շատ լավ միջավայր է ՀՀ-ում». Վահագն Դիլբարյան

Փետրվար 13,2016 20:42

Մասնագիտությամբ մարքեթոլոգ, «100 բիզնես գաղտնիքներ» գրքի, «Բիզնես գաղտնիքներ» բլոգի հեղինակ, գործարար Վահագն Դիլբարյանն իր խորհուրդներով պատրաստ է և կիսվում է բիզնեսի աշխարհ ոտք դնողների հետ ոչ միայն իր գրքում, այլ նաև համացանցում ու իրական կյանքում: Նրա հիմնական մոտեցումը բիզնեսի ժամանակն ու եղանակը ճիշտ զգալն է ու ըստ եղանակի «հագնվելն» ու գործելը:

Վահագնի հետ պարզեցինք՝ որոնք են հայաստանյան բիզնեսի առանձնահատկությունները, մենք, ի վերջո, վաճառակա՞ն ենք, թե՞ ձեռներեց, ու ինչպես բիզնեսը դատապարտել հաջողության.12294646_1072407786144741_8518755423541235210_n

  – Վահագն, ի՞նչ եք կարծում, բիզնեսմեն ծնվո՞ւմ են, թե՞ դառնում, ինչպե՞ս է ստացվում, որ ոմանք բիզնեսում հաջողում են, ոմանք՝ ոչ այդքան:

– Իրականում ես կարծում եմ, որ դառնում են: Իմ ուսումնասիրած գործարարների մեծ մասը եղել են ուղղակի «քաղցած», այսինքն, ոչ թե բառիս բուն իմաստով սոված, այլ ձգտել են իրենց մեծ նպատակներին, որոնց հասնելու համար արել են բոլոր հնարավոր ու անհնարին քայլերը: Մեծ նպատակների հասնում են միայն «քաղցած» մարդիկ, ովքեր ամեն ինչ անում են, սովորում, աշխատում են, ռիսկի են դիմում, բայց հասնում իրենց նպատակներին: Իսկ չհաջողելու պատճառները շատ են,  մի քանիսը թվարկեմ. բիզնես հոտառություն չունենալը, այսինքն՝ պահը ճիշտ օգտագործել չկարողանալը, մասնագիտական հմտությունների բացակայությունը, անընդհատ չփորձելը, լավ թիմ չունենալը, Ֆինանսական միջոցների ոչ ճիշտ կառավարումը, նոր գաղափարներ չկիրառելը, նոր շուկաներ չփնտրելը:

Չնայած նրան, որ մենք հայտնի ենք մեր առևտրական ջիղով, բիզնեսը շատերին առաջընթաց չի ապահովում: Որտե՞ղ է հիմնական սխալը:

– Որպես այդպիսին սխալ չկա, ուղղակի մեր երկրում շուկան փոքր է, և հիմնական դաշտերն արդեն վաղուց զբաղեցված են: Մենք՝ որպես նոր եկող սերունդ, շուկայի հիմնական սեգմենտներում արդեն տեղ չունենք, նշանակում է՝ նոր բան է պետք: Եթե նայենք մեր բիզնես միջավայրին, ապա մեծ մասամբ մոնոպոլ արտադրողներն են, կամ ներկրող ու վաճառք իրականացնող ընկերություններ, այսինքն, մենք հանդիսանում ենք սպառող երկիր: Այնինչ զարգանում են նրանք, ովքեր ոչ թե գումարն են դուրս հանում, այլ գումարը ներս են բերում: Ուստի, որպես ելք պետք է մտածել աշխարհին ինչ-որ բան առաջարկելու մասին, քանի որ համացանցն արդեն բոլորիս է նման հնարավորություն տալիս: Մի կենտրոնացեք ապրանք ներմուծելու ու վաճառելու վրա, կրկնեմ, շուկան փոքր է ու խիստ հագեցած, այլ կենտրոնացեք աշխարհին ինչ-որ բան առաջարկելու վրա, օրինակ՝ Picsart-ը, նույն Shadowmatic-ը, արդեն GG-ն է Վրաստանում: Եթե օրինակները կան, ապա պետք է գործել ու շատ արագ: Մի մտածեք, թե այստեղ ոչինչ հնարավոր չէ, այլ մտածեք՝  ինչ կարող եմ ես առաջարկել աշխարհին:

         -Դուք որպես մասնագետ, Ձեզ համար ունե՞ք  «նշումներ»՝ մեր օրերի Հայաստանում ո՞ր ոլորտներն են շահեկան բիզնես սկսելու համար և ինչու:

-Այո, միանշանակ ՏՏ ոլորտը, քանի որ այստեղ մրցակցում են ուղեղները, այստեղ հաղթում է ամենաարագը, ճկունը, նորարարը, հնարամիտը, այլ ոչ թե զուտ միայն իրավիճակն ու հնարավորությունները:

         – Հաջողակ բիզնես ունենալու համար կարևո՞ր է արդյոք ներդրումի չափը, ճի՞շտ է, որ Հայաստանում առանց տանիքի կարելի է բիզնեսի ոսկե երակ մտնել:

– Այո ճիշտ է, իմ ճանաչած գործարարների մեծ մասն էլ առանց տանիքի են սկսել, քանի որ փոքր ու միջին բիզնեսի համար շատ լավ միջավայր է ՀՀ-ում: Շատ կարևոր է աշխատել թափանցիկ և ամեն ինչ լավ կլինի: Ես ինքս իմ գործունեությունը մեկ անգամ սկսել եմ 53.000 դրամով, մյուսն էլ՝ զրոյից, այնպես որ,  ինչ-որ բան չանելն արդարացվում է հենց այս բառերով, որ առանց տանիքի ոչինչ հնարավոր չէ: Ոչ, հնարավոր է, փորձել է պետք, բայց նոր նիշայում. կամ ինչ-որ նորույթ, կամ հինը, բայց արդեն ինչ-որ բան նորովի կիրառելով, քանի որ չտարբերվելով դուք արդեն կորցնում եք հաճախորդի կողմից հիշվելու հնարավորությունը:

          – Հայերով նախընտրում ենք «գեներալ» լինել, ոչ մեկս չի ուզում «զինվորի» կարգավիճակ: Այդ առումով Ձեր բիզնես թիմի մոդելը միայն «գեներալների՞ց» է բաղկացած, թե հենց «շարքայիններից»  են աճում ու աստղեր նվաճում:

– Ինքս մինչև հիմա «զինվոր» եմ ինձ համարում, քանի որ հաճույք եմ ստանում յուրաքանչյուր բիզնես պրոցեսից, թեկուզ հենց վաճառելուց, կամ սպասարկելուց: Անգամ  գիրքս երբեմն ես էի առաքում: Միանգամից «գեներալ» չեն դառնում, միանշանակ, ուստի բոլորին խորհուրդ եմ տալիս լինել գործընթացների մեջ: Հենց պատերազմն է «զինվորին» կոփում ու բարձրացնում վեր: Իսկ գործընթացների մեջ եղած մարդը ծանոթ է լինում իր շուկային, միտումներին, սպառողներին, նրանց ճաշակին և այլն, այնինչ գրասենյակում նստած «գեներալը» չի կարող ոչ մի որոշում կայացնել շուկայի վերաբերյալ, եթե տեղեկացված չէ: Իսկական «գեներալը» «զինվորից» աճածն է, այսինքն՝ ճանապարհ անցած, շուկայի մեջ եփված մարդը:

Սյունե ՍԵՒԱԴԱ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    «փոքր ու միջին բիզնեսի համար շատ լավ միջավայր է ՀՀ-ում»
    …………………………………………………………………………….
    վերջապէս մէկը հասկցեր է այս հիմնական իրողութիւնը

    որովհետեւ, եթէ մեծ գործի ուզես ձեռնարկել, արդէն տեղաւորուած մեծերը թոյլ պիտի չտան, պիտի արգիլեն, քանդեն կամ կուլ տան

    եւ այդպէս է՝ աշխարհի ամէն կողմ

  2. Հ.Շ. says:

    ի դէպ, Սյունե ջան, ինծ’ թվում է թէ դու նոր ես ստանձնել այս գործը, անծայրածիր Համացանցի այս անկիւնը

    բարի ես եկել, ուրեմն, եւ շնորհաւոր ըլլայ

    (իսկ ֆրանսերէնով կայ սենց մի ասացուածք ՝
    «որքան աւելի շատ խենթուկներ լինենք, այդքան աւելի կը զուարճանանք»… )

    • Հ.Շ. says:

      ուփս, կարծեմ սխալվեցի…չէի նկատած, սակայն կը տեսնեմ թէ բազմաթիւ յօդուածներ հրատարակած էիր նախապէս այս Կայքէջում… սակայն խի՞ չես նշուած Աշխատակազմի ցանկում… ինչ որ է, վերոյիշեալ ասացուածքը կը մնայ ի զօրու…

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29