«Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում այսօր «Գյուտարարների ակումբի» անդամ Արմեն Ադամովը ներկայացրեց Էներգիայի, ջերմության, սառեցման եւ թափոնների վերամշակման նորարարական տեխնոլոգիաները, որոնց ստեղծման համար հիմք է հանդիսացել Սովետական Միության ժամանակաշրջանի գիտափորձը:
Ադամովը ինժեներ-հետազոտող է, որը 12 գյուտ է հեղինակել: Ներկայացնելով «Ադամովի վառարան»-ը՝ գյուտարարն ասաց, որ հատուկ մշակված տեխնոլոգիայի շնորհիվ այդ վառարանում առանց ծխի եւ ամբողջովին այրվում են թափոններն ու կենցաղային աղբը. «Մեր կատարած փորձարկման ժամանակ մի քանի մետրանոց վառարանի մեջ նետել ենք «Կամազ»-ի 6 անվադող, պոլիէթիլենային աղբ, եւ այդ ամենն այրվել է առանց հոտի եւ ծխի: Միաժամանակ, այրման արդյունքում ջեռուցում է ապահովվում»:
Ադամովը նաեւ ասաց, որ վառարանում կարելի է այրել գյուղատնտեսական մթերքների, կիսաֆաբրիկատների մնացորդներ, ժամկետանց դեղամիջոցներ ու նյութեր: Բանախոսը նշեց, որ նորարարությունները զարգացնելու համար լաբորատորիա եւ ֆինանսական միջոցներ են հարկավոր: Ադամովի գյուտերին կարելի է ծանոթանալ այստեղ.
Կարդացեք նաև
Լուսանկարները՝ «Նոյան Տապան»-ի
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ