Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտյանն առաջարկում է «Ամենախելացին» նախագծում հյուրընկալել քաղաքական գործիչների

Փետրվար 13,2016 15:50

Այսօր ստորագրված համագործակցության հուշագրով ազդարարվեց «Արմենիա» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Ամենախելացին» ինտելեկտուալ շոուի երրորդ եթերաշրջանի սկիզբը: Հեռուստանախագծի կազմակերպիչների փոխանցմամբ՝ երրորդ եթերաշրջանին  կարող են մասնակցել Հայաստանի և Արցախի բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող բակալավրիատի առաջին եւ երկրորդ կուրսի ուսանողները:

«Ուրախ եմ, որ «Արմենիա» հեռուստաընկերության հետ գործակցությունը Կրթության եւ գիտության նախարարության համար դարձավ ամենահաջողված հեռուստանախագծերից մեկը: Առավել կարեւոր է, որ հեռուստանախագիծն էկրանից թափանցի բնակարան:  Ըստ կանխատեսման՝ նման հաղորդումը չպետք է մեծ հետաքրքրություն առաջացներ, որովհետեւ սերիալ չէ, սիրային չէ, սկանդալ չէ, այլ գիտելիքն է պրոպագանդում: Սակայն «Ամենախելացին» դարձավ ամենադիտվող հաղորդումներից: Հեռուստաեթերում մանկապատանեկան ինտելեկտուալ հաղորդման պակաս կար»,-լրագրողների հետ զրույցում ասաց Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

DCIM105MEDIA

DCIM105MEDIA

DCIM105MEDIA

DCIM105MEDIA

Նա փաստեց, որ «Ամենախելացին» արդեն շարժում է դարձել եւ մեծ արձագանք է գտնում դպրոցներում. «Վերջնարդյունքն, իհարկե, այն փայլուն երեխաներն են, որոնք դառնում են լրահոսի հերոսներ: Հեռուստաէկրանից գովազդվում է գիտելիքը, ինչն ամենամեծ նվաճումն է»:

Արմեն Աշոտյանը նաեւ առաջարկեց նախագծում հյուրընկալել քաղաքական գործիչների եւ հիշեցրեց, որ որպես հեռուստահաղորդավար իր առաջին փորձը ձեռք է բերել «Ամենախելացին» հեռուստաշոուի շրջանակում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29