Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտյանը նեղացած չէ դաշնակներից. «Դաշնակցության բերած՝ Դաշնակցության տարած» (Տեսանյութ)

Փետրվար 13,2016 13:12

Դաշնակցության մեջ շատ ու շատ ընկերներ ունեմ: 2009թ. երբ այս պորտֆելը ստանձնեցի Սպարտակ Սեյրանյանից, բազմիցս հանդիպել ենք եւ աշխատում ենք սահուն փոխանցում կատարել, որովհետեւ համակարգն այնպիսին է, որ նախարարի քաղաքական պատկանելիությունը կարող է նշանակություն ունենալ դետալների մեջ: Իսկ ռազմավարական առումով, եթե հետեւեք Հայաստանի կրթական բարեփոխումներին, վերջին 15-20 տարիներին քաղաքական պատկանելիությունը չի ազդել քաղաքական նպատակների վրա, որովհետեւ ազգային դպրոց է՝ միջազգային ստանդարտներին համապատասխան»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝ պատասխանելով «նեղացած չէ՞ք դաշնակներից» հարցին:

«Դաշնակցության բերած՝ Դաշնակցության տարած»՝ այսպես եմ կատակել դաշնակցական հավաքներից մեկում: Միշտ ասել եմ՝ 2012 թվականին, երբ մամուլը գուժում էր իմ հրաժարականի մասին, 2014թ.-ին, 2015թ.-ին եւս ասում էին, որ նախարարական գագաթաժողովից հետո Աշոտյանը հասել է իր բարձունքին եւ այլեւս անելիք չունի, բայց միշտ հոգեբանորեն պատրաստ եմ: Դա չի նշանակում, թե չեմ սիրում իմ աշխատանքը: Չեմ պատրաստվում ոլորտը լքել, որովհետեւ չեմ կարող լքել մի ոլորտ, որտեղ 7 տարի ավելի շատ եմ եղել, քան մեր տանը»,-հավելեց Արմեն Աշոտյանը:

Ինչ վերաբերում է նոր պաշտոնին, նախարարը հրաժարվեց մեկնաբանել:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29