«Նախ շնորհակալություն հայտնեմ հազարավոր արձագանքների համար, որոնք աշխատանքիս գնահատականն են: Իհարկե, եղան նաեւ քննադատություններ եւ հրճվանքներ: Բնական է, քաղաքական գործչի մասին անգամ լավը չեն խոսում, երբ նա մահանում է: Ես չեմ մահացել եւ չեմ մահանալու տեսանելի ապագայում քաղաքական դաշտում՝ Տիրոջ կամքով իհարկե»,-այսօր լրագրողների հետ զրույցում խոսելով իր պաշտոնաթողության մասին, ասաց Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Նրա կարծիքով՝ քաղաքական գործընթացների շրջանակում միշտ պետք է պատրաստ լինել էջեր թերթելուն. «Այդ էջը ես յոթ տարիների ընթացքում իմ թիմի հետ միասին բավականին խիտ եմ գրել: Եւ այդ էջը բավականին ծանր է, բայց թերթել հարկավոր է: Իրավաբանորեն այդ էջը չեմ թերթել, ես դեռ նախարար եմ: Աշխատում ենք մինչեւ այն պահը, երբ նախարարը նախագահի հրամանագրով կազատվի աշխատանքից: Քաղաքական եւ մասնագիտական ճգնաժամ հոգումս չկա, ընդհակառակը, կարծում եմ՝ հիմա ամենալավ պահն է պատրաստ լինել դուրս գալ կոմֆորտի զոնայից: Դա այն տիրույթն է, որտեղ քեզ հաճելի եւ հարմար է: Ես դեռ երիտասարդ եմ եւ դեռ պատրաստ եմ դեռ երկար տարիներ այդպիսին մնալ հոգեբանորեն, ճեղքել հարմարավետության գոտին եւ նոր մարտահրավերների դիմակայել»:
Նախարարը հավելեց, որ սիրել եւ սիրում է քաղաքական գործընթացները:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ