Իմաստությունն ասում է. «Լավ է մարդու աչքը դուրս գա, քան՝ անունը»: Ու չի սխալվում: Ասում են նաեւ, որ ալկոհոլը կլանում է հիմնականում սոցիալապես անապահով հասարակություններին, որոնք հոգսերը «խեղդում են» խմիչքի մեջ:
Այն կարծրատիպը կա, թե ոգելից խմիչք աշխարհում ամենից շատ օգտագործում են հյուսիսային ժողովուրդները, հատկապես՝ ռուսները: Սակայն վիճակագրությունը ցույց է տալիս, որ դա այնքան էլ այդպես չէ: Euromonitor-ի փորձագետները համոզվել են, որ «կոկորդը թրջելու» գործում բացարձակ առաջատարը հարավկորեացիներն են, որոնց համար նույնիսկ ռուսներն արդեն «լուրջ մրցակից» չեն:
Անսթափ ազգերի Top 10-յակն այսպիսի տեսք ունի:1.Հարավային Կորեա, 2. Ռուսաստան, 3. Ֆիլիպիններ, 4. Թաիլանդ, 5. Ճապոնիա, 6. Բուլղարիա, 7. Ուկրաինա, 8. Սլովակիա, 9. Բրազիլիա, 10. ԱՄՆ:
Միայն թե այնքան էլ հստակ չէ. այդ ժողովուրդները խմում են դարդի՞ց, թե՞ երջանիկ կյանքից:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ