Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ մտադիր չէ հեռանալ. «Ժամանակ»

Փետրվար 13,2016 11:19

Երեկ նախագահ Սերժ Սարգսյանը նախագահական նստավայր էր հրավիրել իշխանական վերնախավի ներկայացուցիչներին, որոնց ներկայությամբ մոտ 25 րոպե տևողությամբ ելույթ է ունեցել: Սերժ Սարգսյանի ելույթը ավելի շատ նման էր նախագահական ընտրությունների գնացող թեկնածուի նախընտրական ծրագրի կամ ավելի շուտ ընտրություններում նոր հաղթած թեկնածուի ծրագրային ելույթի: Սերժ Սարգսյանը իր այս ելույթով իշխանական վերնախավին հասկացրեց, որ ինքը դեռ առնվազն մի 10 տարվա անելիք է տեսնում իր համար, և պետք չէ ժամանակից շուտ իրեն համարել խաղից դուրս վիճակում:

Նախագահի պաշտոնում Սերժ Սարգսյանի պաշտոնավարմանը մնացել է երկու տարուց մի փոքր ավել ժամանակահատված: Բայց, մյուս կողմից, գրեթե մեկ տարի հետո տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ, և այդ ընտրություններից հետո նշանակված վարչապետը արդեն կարող է իրեն համարել նախագահական իշխանության լիակատար մրցակից, և գործող իշխանության իրական տերը:

Իշխանության ներսում հիմա արդեն սկսել են գերակշռող դառնալ նախընտրական տրամադրությունները, և մարդիկ փորձում են հասկանալ թե ով կարող է լինել ուժի հաջորդ կենտրոնը, դեպի ուր պետք է իրենք մղվեն, գրավիտացիայի օրենքներին համապատասխան: Սարգսյանի երեկվա ելույթը ուղղված էր նման որոնումների մեջ գտնվողներին:

Նախագահ Սերժ Սարգսյանը իշխանական վերնախավին հասկացրեց, որ ուժի նոր կենտրոնի փնտրտուքները անիմաստ և ժամանակավրեպ զբաղմունք են, ինքը ամենևին էլ մտադրություն չունի գնալու, այլ ընդհակառակը՝ այնպիսի մի հսկայական ծրագրային փաստաթուղթ ներկայացրեց, որի իրականացման համար, ինչպես արդեն նշեցինք, առնվազն 10 տարի է պետք, եթե ոչ ավելի:

Ավելին՝ նախագահ Սարգսյանը այն մարդկանց, ովքեր համարում են, որ իր պաշտոնավարման ժամկետը լրանում է և ինքը հեռացող է՝ զգուշացնում է մտածել սեփական քաղաքական ապագայի մասին, բառացի հայտարարելով, որ որևէ կուսակցության կամ անհատի տեղը ապագա խորհրդարանում երաշխավորված չէ:

Նարեկ ԲԱԲԱՅԱՆ

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29