Լրահոս
Օրվա լրահոսը

Արդյոք նոր Ընտրական օրենսգիրքը նախատեսելո՞ւ է բողոքարկման ժամկետների փոփոխություն. «Հրապարակ»

Փետրվար 13,2016 11:13

Փետրվարի 5-ին ԵԱՀԿ դիտորդների հրապարակած վերջնական զեկույցում մի շարք հանձնարարականներ են ներառել, որոնք կօգնեն բարձրացնել Հայաստանում հանրաքվեների եւ ընտրությունների անցկացման մակարդակը, «որպեսզի դրանք լիովին համահունչ լինեն ԵԱՀԿ պարտավորություններին եւ այլ միջազգային պարտավորություններին եւ չափանիշներին»:

ԵԱՀԿ դիտորդական խմբի անդամներն օրենսդրության փոփոխություններին լայն մասնակցության, կրկնաքվեարկությունների դեմ երաշխիքների խնդիր են դնում, անդրադառնում են դատախազության, ոստիկանության, ընտրախախտումներին արագ հակազդելու հարցում ԿԸՀ դերին, խորհուրդ են տալիս ճշգրտել ընտրողների ռեգիստրը, «անդրադառնալով հարատեւող այն ընկալմանը, որ ընտրողների ցուցակներում Հայաստանից բացակայող քաղաքացիների ընդգրկվածությունը կարող է շահարկվել՝ հեշտացնելով բացակայող անձի փոխարեն քվեարկելը կամ այլ ընտրախախտումներ»:

Թե ինչ լուծում է տալիս ՀՀ ընտրական նոր օրենսգիրքն այս կետերին, մութ է։ Պահանջներից մեկը բողոքների եւ դիմումների կարգի վերանայումն է։ «Ընտրությունների եւ հանրաքվեի արդյունքները վերանայելու պահանջների ներկայացման ժամկետները պետք է թույլ տան դիմողներին պատրաստել դիմումները եւ ապահովել ժամանակին արված քննություն», – գրում են դիտորդները։

Տեղական դիտորդները եւս հաճախ դժգոհում են, որ գործող իրավակարգավորումների շրջանակներում հնարավոր չէ աշխատել, եւ որ քվեարկության արդյունքների բողոքներն ընտրական հանձնաժողովներին հանձնելու համար սահմանված 1-օրյա ժամկետը գործնականում շատ քիչ է։ Արդյոք նոր Ընտրական օրենսգիրքը նախատեսելո՞ւ է բողոքարկման ժամկետների փոփոխություն, արդյոք ԵԽ այս հանձնարարականը հաշվի՞ են առնելու օրենսգիրք մշակողները։

«Հրապարակի» այս հարցին ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը պատասխանեց․ «Եթե ասում են՝ մեկ օրը քիչ է, ես էլ ասում եմ՝ ընտրական պրոցեսների հետ կապված որքան դու երկարացնես այդ ժամկետը, այդքան անվստահություն կառաջանա։ Կարդացեք փարիզյան ռեկամենդացիոն փաստաթղթերը, կարդացեք կոպենհագենյան փաստաթղթերը, որտեղ ասվում է, որ այս դեպքում հնարավորինս արագ պետք է լինեն գործընթացները, այդ թվում՝ նաեւ բողոքարկման գործընթացները, եւ դրանք անհարկի չպետք է ձգձգվեն։ Միջազգային պրակտիկայում այդ ժամկետները 5-7 օր են, եւ 5-7 օրվա ընթացքում պետք է դու բողոքարկման ողջ գործընթացն անցած լինես»։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29