Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը հայտարարել է, որ Օդեսայի նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլին 2015թ. դեկտեմբերին իրենց հանրային վեճից մի քանի օր առաջ իրեն առաջարկել էր գլխավորել կառավարությունը: Այս մասին, ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, Ավակովն ասել է «Զերկալո նեդելի» պարբերականին տված հարցազրույցում:
«Սահակաշվիլին մի քանի օր այն բանից առաջ, երբ ինձ հանրային անվանեց գող և բռիության համար արժանացավ ջրով լի բաժակի, նստած էր իմ գրասենյակում և առաջարկում էր. արի պայմանավորվենք, արի դու դարձիր վարչապետ, իսկ ես առաջին փոխվարչապետ»,- պատմել է Ավակովը:
Ավակովը հավելել է, որ վարչապետի պաշտոնում որպես այլընտրանքային թեկնածու Սահակաշվիլին առաջարկել է Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի ղեկավար Ալեքսանդր Տուրչինովին:
Հիշեցնենք, անցյալ տարվա դեկտեմբերի 14-ին Ուկրաինայի Ազգային խորհրդի նիստին վեճ բռնկվեց Ավակովի և Սահակաշվիլին միջև: Նրանք միմյանց մեղադրեցին կոռուպցիայի մեջ և անպատվեցին: Վեճի ընթացքում Ավակովը Սահակաշվիլիի վրա նետեց ջրով լի բաժակ:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ