Լրահոս
Օրվա լրահոսը

«Ընդդիմությունը պետք է ունենա իշխանություններին հակակշռելու իրական հնարավորություն». «Հայոց աշխարհ»

Փետրվար 13,2016 10:58

Հարցերին պատասխանում է ՀՅԴ խորհրդարանական խմբակցության անդամ ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԸ
   
   -ՀՀԿ-Դաշնակցություն համագործակցության այն ձեւաչափը, որի վերաբերյալ պատրաստվում եք հուշագիր ստորագրել, հենց ա՞յն է, ինչ դուք եւ ձեր գործընկերները նկատի ունեիք՝ խոսելով իշխանություն-ընդդիմություն միասնական համակարգի ստեղծման անհրաժեշտության մասին։ 
-Համագործակցության պաշտոնական փաստաթուղթը չկա, հետեւաբար այդ հարցին պատասխանելը դեռ վաղ է։
Ինչ վերաբերում է ընդդիմություն-իշխանություն միասնական համակարգին, ապա դա բոլորովին այլ բան է ենթադրում։ Խոսքը վերաբերում է նրան, որ ընդդիմությունը պետք է ունենա իշխանություններին հակակշռելու իրական հնարավորություն, ինչը սահմանադրությամբ ամրագրված է։
Ասվածը վերաբերում է ե՛ւ քննիչ հանձնաժողովներ ձեւավորելու քաղաքական փոքրամասնության իրավունքին, ե՛ւ կառավարությանն անվստահություն հայտնելու իրավասությանը, ե՛ւ քվեարկության արդյունքների վրա ազդելու հեռանկարին, եթե, իհարկե, քաղաքական փոքրամասնությունը ունի անհրաժեշտ թվով ձայներ։ Սա՛ է միասնական քաղաքական համակարգը իշխանություն-ընդդիմություն հարաբերություններում։

 -Ձեր ընդդիմախոսների համոզմամբ՝ կառավարման համակարգում ընդդիմության դերը բարձրացնելու վերաբերյալ խոսակցությունները չափազանցված են, քանզի, ինչպես ցույց է տալիս օմբուդսմենի ընտրության շուրջ ստեղծված իրավիճակը, ընդդիմությունն այսօր էլ որեւէ հնարավորություն չունի ազդելու որոշումների ընդունման վրա։
-Մեկը մյուսի հետ կապ չունի։ Մարդիկ կա՛մ չեն ուզում խորությամբ ընկալել մեր ասածները, կա՛մ փորձում են ձեւախեղել դրանք։ Երբ ասում ենք՝ իշխանություն-ընդդիմություն միասնական համակարգ, նկատի չունենք, թե իշխանությունն իր լիազորությունները պետք է նվիրի ընդդիմությանը։ Ո՛չ։ Պարզապես ընդդիմությունը երաշխավորված այնքան հնարավորություն պետք է ունենա, որ իր ունեցած ձայներին համապատասխան կարողանա ազդեցություն գործել որոշումների ընդունման վրա։
Օրինակ՝ եթե ընդդիմությունն ունի ձայների մեկ հինգերորդը, կարող է քննիչ հանձնաժողով ստեղծել, եթե ունի ձայների մեկ երրորդը, կարող է կառավարությանը անվստահություն հայտնելու գործընթաց սկսել։ Դա ամենեւին չի նշանակում, թե հարցը պետք է միանշանակ լուծվի հօգուտ փոքրամասնության, բայց փոքրամասնությունն առնվազն ստանում է հնարավորություն՝ բարձրացնելու այդ հարցը, հակառակ դեպքում ինքը ընդդիմություն չէր լինի՝ կլիներ իշխանություն։ Սա՝ մեկ։

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29