Լրահոս
Օրվա լրահոսը

Շատ խորհրդանշական օր էր ընտրել Սերժ Սարգսյանը. «Հրապարակ»

Փետրվար 13,2016 10:48

Շատ խորհրդանշական օր էր ընտրել իր ուղերձը հասարակությանը հղելու համար Սերժ Սարգսյանը։ Մեկ տարի առաջ այս օրը եւս նա դարակազմիկ ելույթ ունեցավ՝ Գագիկ Ծառուկյանին վտարելով քաղաքական դաշտից եւ ԲՀԿ-ն մղելով լուսանցք։

Այս անգամ ոչ մեկը չոչնչացավ եւ ոչ մեկի քաղաքական կարիերան չավարտվեց, բայց ելույթի շուրջը ձեւավորված մթնոլորտը ոչնչով չէր զիջում անցած տարվա հանդիսավորությանը։ Ելույթն էլ, ինչպես նախորդը, մանրակրկիտ մտածված էր եւ «աշխատված»։

Միայն ողջունելի մտքեր, ազնիվ մտադրություններ, ապագային միտված քայլերի թվարկում, խորը վերլուծություն, ճշգրիտ ձեւակերպումներ։ Ապրեն ելույթը գրողները, մի քիչ էլ՝ կարդացողը։ Բայց լսողների մոտ, այնուամենայնիվ, բազում հարցեր ծնվեցին։

Արմինե ՕՀԱՆՅԱՆ

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29