Լրահոս
Օրվա լրահոսը

Աջերից հասարակությունն ակնկալում է խելքի առկայություն. «Հայոց աշխարհ»

Փետրվար 13,2016 10:41

«Ազատ դեմոկրատների» նախագահ Խաչատուր Քոքոբելյանի այն գաղափարը, թե աջերը պետք է միավորվեն ու ստեղծեն հզոր քաղաքական միավոր, կարծում ենք, արժանի է լուրջ ուշադրության։ Հայրենի քաղաքական դաշտի դժբախտությունն այն է, որ մեզանում այսօր բոլորն իրենց հռչակում են կենտրոնամետ, իսկ ուժեղ ու ազդեցիկ աջ եւ ձախ թեւ գործնականում չկա։ Կհաջողվի արդյոք միավորել աջերին, այլ հարց է։
Այնպես է ստացվել, որ աջերից հասարակությունն ակնկալում է խելքի առկայություն։ Ոչ միայն Հայաստանում, բայց մեզանում՝ հատկապես։ Թե ինչու է այդպես դասավորվել, արժեր խոսել առանձին։ Այստեղ ընդունենք որպես փաստ. հանձին աջ քաղաքական գործչի՝ ցանկանում ենք տեսնել խելացի մարդու։ Լավ, թող Բիսմարկ չլինի, բայց խելացի՝ պարտադիր։

Իսկ այն, որ աջերին պախարակում են ավելի հաճախ ու կատաղի, տեղի է ունենում մի պատճառով. հասարակությունը դատում է ոչ թե ըստ խելքի, այլ պարզ կոտորակի մեծության։ Որում համարիչը նույն այդ խելքն է, իսկ հայտարարը՝ տվյալ անհատին ուղղված հասարակական սպասումները։ Եվ ահա այդ չափորոշիչով ամեն ինչ միանգամայն ճիշտ է ընթանում։

Համեմատության համար վերցնենք, օրինակ, «Նոր Հայաստանի» կամ «Ժառանգության» առաջնորդներին։ Իհարկե, նրանցից ոչ մեկը Սպինոզա չէ, բայց չէ՞ որ ոչ ոք տղաներից ոչ մի նման բան չի էլ սպասում։ Դրա համար էլ առկա ու ակնկալվող խելքի հարաբերակցությունը տվյալ դեպքում մոտ է մեկ թվանիշի։
Մինչդեռ, ասենք, Բագրատյանից կամ հենց նույն Քոքոբելյանից, քանի որ նրանք ներկայանում են որպես աջ քաղաքական գործիչներ, մարդիկ սպասում են որոշակի, այլ համոզմունքների կրողների համար թեկուզեւ տհաճ, բայց իմաստնություն։ Եվ ահա նրանց՝ ակնհայտորեն ոչ հիմար մարդկանց դեպքում, այդ հարաբերակցությունն անհամեմատ ավելի փոքր է ստացվում։

Եվ այդպես՝ անխտիր բոլոր հայրենի աջերի դեպքում։ Նրանց պարագայում կոտորակն արդեն գրեթե չի տարբերվում զրոյից։

Որովհետեւ Հայաստանի բարեկարգման վերաբերյալ առաջարկները, որ բոլոր այս տարիներին բխում են աջերից, հաճախ խելամիտ են, երբեմն՝ բացարձակ ճիշտ, բայց երբեք՝ ոչ փայլուն։ Դրանց անփոփոխ բաղադրիչը, թե՝ եկեք ամեն ինչ անենք մարդավարի, որպես կանոն, բազմապատկման աղյուսակ է հիշեցնում։ Ինչը չի կարող չվշտացնել քթին խփող խելք տենչացող հասարակությանը։

Վարդան ԲԱՐՍԵՂՅԱՆ

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29