Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սուրիկ Խաչատրյանին ցանկացել են ոչ թե սպանել, այլ վախեցնել. նոր մանրամասներ. «Ժողովուրդ» 

Փետրվար 13,2016 10:33

2015 թվականի մայիսի 20-ին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձ էր իրականացվել: Այդ կասկածանքով կալանավորվել էին Սյունիքի մարզի բնակիչներ Հենրիկ Ավագյանը, Գարեն Աթաջանյանը, Վիտալի Մինասյանը եւ Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու սպանված Ավետիք Բուդաղյանի եղբայրը` Արա Բուդաղյանը:

Դեպքից անցել է 9 ամիս, եւ մինչ օրս  կալանավորվածները չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքը: Միայն Հենրիկ Ավագյանն է ընդունել մեղքը՝ խոստովանելով, որ անձնական հարցով ինքն է կրակել, բայց՝ ոչ սպանելու համար:

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ԱԱԾ-ի կողմից նշանակված փորձաքննության վերջնական եզրակացության համաձայն՝ մարզպետի մեքենայի դեմ ուղղված կրակոցներն այնպիսին են եղել, որ չէին կարող դրա մեջ գտնվող մարդկանց վնասել: Ասել է թե՝ կրակոցները Սուրեն Խաչատրյանին ոչ թե սպանելու, այլ վախեցնելու նպատակ են ունեցել: Այսպիսով՝ կրակողը հայտնի է, պատճառները՝ պարզ: Այդ դեպքում ինչո՞ւ են մյուսները, հատկապես՝ Բուդաղյանը հեռախոսով զրուցելու համար շարունակում մնալ կալանքի տակ:

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Մարգար Մախսուդյան says:

    Ինչպե՞ս է հնարավոր 5 ուղևոր ունեցող, այն էլ ընթացող ավտոմեքենայի վրա այնպես կրակել, որ որևէ մեկն անգամ չվիրավորվի: Մի իսկական աբսուրդի թատրոն…
    Դա հնարավոր է միայն մեկ դեպքում՝ երբ առանց ուղևորի և կանգնած վիճակում ավտոմեքենայի վրա կրակեն, այն էլ հատ-հատ /одиночный/, էնպես որ, թող այդ ԱԱԾ կոչվածը մարդկանց ձեռ չառնի: Ասել են ձերբակալի ու հնարավորինս երկար պահի՝ իրենք էլ անում են: Պատկերացնում եք, չէ՞, թե էդ ՛՛գործով՛՛ քանի մարդ է ապականվում:

  2. Մարգար Մախսուդյան says:

    Շնորհակալություն ՆՄԱՆ ՆՅՈՒԹԵՐ սյունակի ստեղծողին. դրա շնորհիվ ծանոթացա իրոք արհեստավարժ մարդու կարծիքին. https://www.aravot.am/2015/05/25/575262/
    Միայն կավելացնեի, որ կանգնած և ընթացող մեքենայի հանգամանքը կարելի շատ հեշտությամբ պարզել՝, համեմատելով մտնող և դուրս եկող գնդակների ուղղությունները, որոնց կազմած անկյունը արագ ընթացող մեքենայի ընթացքի ուղղության նկատմամբ պետք է մեծանար, իսկ կանգնածի դեպքում այդ ուղիղները տարամետ պետք է որ լինեն: Հուսով եմ՝ թանկարժեք ապացույցը ոչնչացված չէ:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29