Լրահոս
Օրվա լրահոսը

 Կ՛ուզենք հաւատալ. «Ասպարեզ»

Փետրվար 13,2016 10:24

Ուրբաթ 12 Փետրուարի երեկոյեան նախագահ Սերժ Սարգսեան, իր նստավայրը հրաւիրեց երկրի իշխանական վերնախաւը եւ անոր ներկայացուց իր ճանապարհային քարտէսը՝ սահմանադրութեան նոր որդեգրուած փոփոխութիւնները կենսագործելու վերաբերեալ:

Հայաստանեան մամուլն ու քաղաքական իշխանական թէ ընդդիմադիր շրջանակները կը սպասէին, որ նախագահը յայտարարէ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան հետ համագործակցութեան համաձայնութեան մասին, սակայն նախագահը բաւարարուեցաւ բանաձեւելով իր հայեցակարգը Հայաստանի քաղաքական գործընթացներուն մասին:

Նախագահը հանդէս եկաւ «նոր քաղաքական համակարգ, նոր քաղաքական մշակոյթ»՝ ձեւաւորելու եւ արմատաւորելու առաջադրանքով:

Հասկնալի է, որ թէ՛ ունկնդրող իշխանաւոր պաշտօնատարները եւ թէ Հայաստանի ժողովուրդը թերահաւատութեամբ եւ նոյնիսկ քմծիծաղով  ընդունին նախագահի ճառը՝ զայն նկատելով պարզապէս անարդարութեան ու թշուառութեան մէջ ապրող ժողովուրդի ընդվզումը մեղմացնելու հերթական փորձ, որ ոչ մէկ իրական փոփոխութիւն պիտի բերէ իրենց կեանքին մէջ:

Հայաստանէն հեռու, այս տարածքէն հետեւելով հայրենի իրականութեան, մենք չենք կրնար համատարած յուսահատութեան ու յուսալքութեան մթնոլորտի մէջ չկառչիլ յոյսի շողի մը, որ՝ յանկարծ, իսկապէս անկիւնադարձ մը դառնայ նախագահի այս ճառը եւ հիմնական, համակարգային փոփոխութեանց ազդանշանը նկատուի:

Մենք ալ կ՛ուզենք հաւատալ ու վստահ ըլլալ, որ  «սահմանադրական փոփոխութիւնների արդիւնքում Հայաստանի քաղաքական համակարգը կը դառնայ առաւել բաց, ճկուն եւ ներքուստ բարդ:

ԱԲՕ ՊՈՂԻԿԵԱՆ

Հրապարակումն ամբողջությամբ՝ asbarez.com-ում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29