Լրահոս
Օրվա լրահոսը

Այդ տեսլականը, որքան գեղեցիկ ու հրապուրիչ է՝ իր ձևակերպումներով, այնքան գորշ է ու հուսահատեցնող. «168 ժամ»

Փետրվար 13,2016 10:17

Երեկ նախագահ Սերժ Սարգսյանը նախագահական նստավայրում ընդունել է  օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավար կազմի ներկայացուցիչներին և հանդես է եկել ծավալուն ելույթով:

Առաջին  հայացքից՝ դա գրեթե ամբողջությամբ նախընտրական ելույթ է՝ Հայաստանի զարգացման, ապագայի մասին տեսլականներով, ոլորտ առ ոլորտ կատարվելիք անհրաժեշտ քայլերի նախաձեռնությամբ:

Մի խոսքով, Սերժ Սարգսյանը ներկայացրել է, թե ինչպիսի Հայաստան է ցանկանում տեսնել ապագայում, ինչպես ինքն է ասել՝ վաղը, տասը կամ քսան տարի հետո: Միանգամից ասենք՝ Սերժ Սարգսյանի ցանկացած Հայաստանն իդեալական երկիր է՝ երջանիկ մարդկանցով, բարեկեցիկ կյանքով, հավասարությամբ ու արդարությամբ: Դա այն Հայաստանն է, որի մասին երազում են բոլորը և որի մասին խոսում են բոլորն իրենց նախընտրական ծրագրերում: Բայց այդ տեսլականը, որքան գեղեցիկ ու հրապուրիչ է՝ իր ձևակերպումներով, այնքան գորշ է ու հուսահատեցնող՝ իրականության հետ առաջին իսկ համեմատության, համադրության դեպքում:

Հրապարակումն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հովհաննես says:

    Եթե ՀՀ Նախագահին մի քանի անգամ գրում ես ապօրինության և իր կողմից նշանակված դատավորի անգրագիտության մասին /դատավորը Հանուն Հայաստանի Հանրապետության կայացրած վճռի տեքստի մեջ կատարել է 27 ուղղագրական սխալ,որի համար դպրոցում նրան նույն դասարանում կմնացնեին/ և… նման անձը շարունակում է աշխատել,ապա այժմ՝ ի՜նչ վստահության մասին կարելի է խոսել…

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29