Լրահոս
Օրվա լրահոսը

Չէր ցանկանա այլ կերպ ապրել կամ ինչ-որ բան փոխել

Փետրվար 13,2016 13:00

Զրույց ռեփեր Համոյի՝ Հմայակ Ադիյանի հետ

-Ինչո՞ւ ընտրեցիք ռեփը:

-Երեւի խոսքս մասսայական դարձնելու կարիք կար, բողոք ունեի, մտահոգություն այս կամ այն երեւույթի մասին, որ ուզում էի բարձրաձայնել:

-Ո՞վ է եղել Ձեր առաջին ուսուցիչն այդ ասպարեզում:

-Ուսուցիչ, որպես այդպիսին, չեմ ունեցել… Պարզապես ոգեւորվել եմ Թուփակից եւ մյուսներից:

-Ձեր կարծիքով՝ ինչպե՞ս են ընդունում ռեփը Հայաստանում:

-Կարծում եմ՝ արդեն դրական: Բայց կան նաեւ կատարողներ, ովքեր իրավունք չունեն մասսայականացնել իրենց անորակ երգերը, որտեղ խոսում են միայն իրենց սեքսուալ արկածների մասին:

-Իսկ ինչե՞ս եք վերաբերվում այն փաստին, որ Հայաստանում ռեփ են «կարդում» նաեւ աղջիկները:

-Դրական… Իհարկե, խտրականություն չկա այդ առումով, նույնիսկ երբեմն կանանց համար ավելի հետաքրքիր կլինի լսել աղջիկներին, եթե անսեռ հարցեր են շոշափվում: Ինքս էլ ավելի հաճույքով կլսեմ նրանց:

-Ի՞նչ է ռեփը Ձեզ համար:

-Հարթակ, ինչ-որ ամբիոնից խոսելու հնարավորություն:

-Երբեւէ լսե՞լ եք բամբասանքներ Ձեր մասին, որոնք չեն համապատասխանում իրականությանը:

-Այո, լսել եմ, որ ծեծել են ինձ, կամ՝ իբր հիվանդ եմ…

-Նկարահանվել եք նաեւ «Բանակում» հեռուստասերիալում՝ կերտելով բավականին բարդ կերպար, ինչպե՞ս կարողացաք համատեղել աշխատանքը թատրոնում, կինոյում եւ երաժշտության ոլորտում:

-Հինգ տարի է՝ աշխատում եմ Խամաճիկների պետական թատրոնում եւ կարողացա հմատեղել միայն այն պատճառով, որ սիրում եմ իմ մասնագիտությունը: Այդ դեպքում ամեն բան հնարավոր է:

-Բավականին սիրված եք եւ ունեք երկրպագուների որոշակի բանակ, դա ինչ-որ տեղ պարտավորեցնո՞ւմ է եռանդուն լինել որպես ռեփեր:

-Իհարկե, պարտավորեցնում է, բայց հիմա ամբողջ ժամանակս նվիրել եմ թատրոնին: Անընդհատ փորձեր են, եւ ես չեմ հասցնում ստուդիա մտնել: Ունեմ գործեր, բայց դեռ չեմ ձայնագրվել:

-Հաճա՞խ եք հանդիպում երկրպագուներին, նրանց հետ շփումը ստացվո՞ւմ է:

-Եթե հանդիպում եմ, իհարկե, շփվում եմ հիմնականում թատրոնում:

-Կարծում եմ՝ բավականին բարդ է համատեղել թատրոնն ու ռեփը, կխոսե՞ք այդ մասին:

– Ասեմ՝ այդքան էլ բարդ չէ, քանի որ երկուսն էլ ինձ համար ամբիոններ են, որտեղից ես ասում եմ իմ ասելիքը: Թատրոնի դեպքում կերպարի միջոցով, ռեփի դեպքում՝ «կարդալու»:

-Եթե չընտրեիք ռեփը կամ թատրոնը, ո՞ր ոլորտում կշարունակեիք Ձեր գործունեությունը:

-Երեւի վաճառքի, քանի որ ես նաեւ վաճառքի մասնագետ եմ՝ մարկետոլոգ:

– Եթե հնարավորություն ունենայիք հետ տալ ժամանակը, ի՞նչ կփոխեիք ձեր կյանքում:

-Կարծում եմ՝ ոչինչ, քանի որ այն, ինչ կատարվել է ու կատարվում է ինձ հետ, ինձ միայն ուժ է տալիս:

ՀԵՂԻՆԵ ՂՈՆԱԽՉՅԱՆ
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողուհի
Լուսանկարը՝ life.panorama.am-ի:

 

«Առավոտ» օրաթերթ
12.02.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29