Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Բնական միջոցներ` տարբեր խնդիրների ժամանակ

Փետրվար 13,2016 11:30

 

Ժողովրդական բժշկությունն օգտակար դեղատոմսեր է առաջարկում  տարբեր հիվանդությունների ժամանակ

Գեր մարդկանց խորհուրդ է տրվում կծու պղպեղ օգտագործել: Այն մաքրում է հոդերը, կարգավորում արյան շրջանառությունը, բարձրացնում տրամադրությունը: Սակայն չպետք է մոռանալ, որ պղպեղը պետք է օգտագործել չափավոր:

100 գրամ մեղրը լուծել մեկ լիտր խնձորի թարմ հյութի մեջ։

Ընդունել քրոնիկ էնտերոկոլիտի ժամանակ` օրը 3-4 անգամ, մինչեւ ուտելը` 1-1,5 ամիս տեւողությամբ։ Մեկ տարվա ընթացքում անցկացնել 3-4 բուժման կուրս։

20 գրամ ծորենու չոր պտուղների վրա լցնել երկու բաժակ տաք ջուր, եփել տասը րոպե մարմանդ կրակի վրա՝ փակ կաթսայի մեջ, թրմել` փաթաթելով սրբիչով։

Խմել կոլիտի (հաստ աղիքի բորբոքում) դեպքում` կես բաժակ, օրը երեք անգամ` ուտելուց առաջ։

bnakan-mijoc8-2

Ընկնավորության (էպիլեպսիա) դեպքում արդյունավետ է կղմուխի թուրմը, մեկ ճաշի գդալ հումքին ավելացնել մեկ բաժակ եռման ջուր։ Թրմել թերմոսում եւ ընդունել 1/3 բաժակ՝ օրը երեք անգամ` ուտելուց 30 րոպե առաջ։

Անիսոնի յուղը անցկացնում է գլխացավը, գլխապտույտը, օգտակար է էպիլեպսիայի, շնչարգելության, ուժեղ հազի, մղձավանջային երազների ժամանակ, ինչպես նաեւ կանոնավորում է աղեստամոքսային տրակտի գործունեությունը: Կաթեցնել շաքարի վրա` 1-4 կաթիլ: Օգտագործել օրը մեկ-երկու անգամ:

Նշագեղձերի, ըմպանաբորբի` ֆարինգիտի բուժման հին արեւելյան բուժամիջոց. վարդի պսակաթերթիկների վրա ավելացնել մեկ բաժակ ջուր, տաքացնել մինչեւ եռալը, մեկ ժամ թրմել, քամել: Ողողել կոկորդը օրը 3-4 անգամ:

Որպես խորխաբեր, ցավազրկող, հանգստացնող միջոց ժողովրդական   բժշկությունը  խորհուրդ  է   տալիս հետեւյալ միջոցը, վարունգի նոր քամած հյութը եւ 20:1 հարաբերությամբ մեղրը խմել կես բաժակ` օրը 2-3 անգամ:

Զոբի դեպքում, իրար խառնել հավասար չափաբաժիններով` աղացած ընկույզի միջուկը, հնդկացորենը (գրեչկա) եւ հնդկացորենի մեղր։ Շաբաթը մեկ օր` սննդի փոխարեն օգտագործել այս բաղադրությունը։ Դեղաբույսերից պատրաստված թուրմն ու ջուրը` ըստ ցանկության։ Բուժման կուրսը 6 ամիս է։ Որոշ դեպքերում կարելի է կրկնել մեկ ամիս անց։

bnakan-mijoc8-3

Չհարբելու համար պետք է` ոգելից խմիչքներ ընդունելուց առաջ, խմել անանուխի հետ եփված կանաչ կամ սեւ թունդ թեյ։ Թեյախմությունը կարելի է կրկնել նաեւ գինովնալուց հետո։ Հարբածությունն արագ անցնում է։

Որքան էլ որ ձեզ դուր գա որեւէ օծանելիք, միեւնույն է` ժամանակ առ ժամանակ այն պետք է փոխել, քանի որ, ըստ մասնագետների, յուրաքանչյուր բուրմունք առաջացնում է որոշակի հակազդում։

Հնարավոր է ծուլությունն ու տագնապի զգացողությունը կապված լինեն բուրմունքի անփոփոխության հետ։

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
12.02.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29