Այսօր տարածված հիվանդությունների շարքին է դասվում քրոնիկ խոլեցիստիտը` լեղապարկի բորբոքումը: Հիվանդը ունենում է սրտխառնոց, գլխացավեր, աջ կողատակի շրջանի ցավեր, որոնք ժամանակ առ ժամանակ սրանում են:
Բուժման ժամանակ կարեւոր է հատուկ դիետայի պահպանումը: Նշանակվող դեղաբույսերի բուժահավաքներն ունեն լեղամուղ, լեղարտադրությունը խթանող, հակաբորբոքային եւ ցավազրկող հատկություններ:
Բուժման կուրսը սկսելուց առաջ նախ պարզեք հիվանդության աստիճանը, խորհրդակցեք բժշկի հետ եւ հետո միայն սկսեք օգտագործել բնական միջոցներ:
Վերցնել 100-ական գրամ երիցուկ, եղերդակի եւ խատուտիկի արմատներ, 75-ական գրամ անանուխ եւ մատիտեղ թռչնոց։ 3 ճաշի գդալ հումքին ավելացնել 3 բաժակ եռման ջուր եւ թրմել թերմոսում։ Խմել օրական 3-4 անգամ 100-ական գրամ, ուտելուց կես ժամ առաջ։
Կարդացեք նաև
Վերցնել 100-ական գրամ տուղտի արմատ եւ եղինջ, 75-ական գրամ հազարատերեւուկ եւ վաղենակ, 50 գրամ տարկավան։ Երեք ճաշի գդալ հումքին ավելացնել երեք բաժակ եռման ջուր եւ դարձյալ թրմել թերմոսում։ Խմել օրական 3-4 անգամ 100-ական գրամ, ուտելուց կես ժամ առաջ։
Կամ` 75 գրամ անթառամ, 50 գրամ կատվախոտ, 100 գրամ մասուրի պտուղ։ Երեք ճաշի գդալ հումքին` երեք բաժակ եռման ջուր։ Թրմել թերմոսում եւ խմել օրական 3-4 անգամ 100-ական գրամ, ուտելուց կես ժամ առաջ։
Մեկ այլ հավաք էլ առաջարկվում է` 100 գրամ խնկեղեգի արմատ, 100 գրամ անանուխ, 75 գրամ կանթեղախոտ։ Երեք ճաշի գդալ հումքին` երեք
բաժակ եռման ջուր, թրմել թերմոսում։ Խմել օրական 3-4 անգամ 100-ական գրամ, ուտելուց կես ժամ առաջ։
Շատ տարածված հավաք է` 100 գրամ եգիպտացորենի մազմզուկներ, 75-ական գրամ վաղենակ եւ հազարատերեւուկ։ Երեք ճաշի գդալ հումքին` երեք բաժակ եռման ջուր։ Թրմել թերմոսում, խմել օրական 3-4 անգամ 100-ական գրամ, ուտելուց կես ժամ առաջ։
Վերցնել 100-ական գրամ եղինջ եւ անանուխ, 75 գրամ անթառամ։ Երեք ճաշի գդալ հումքին` երեք բաժակ եռման ջուր։ Թրմել եւ խմել ինչպես մնացած տարբերակներում:
1 ճաշի գդալ կեչու բողբոջներին ավելացնել երկու բաժակ եռման ջուր, թրմել, քամել եւ խմել օրական 3-4 անգամ 100-ական գրամ, ուտելուց կես ժամ առաջ։
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
12.02.2016
«գլխացավ, սրտխառնոց եւ աջ կողատակի ցաւ»
արդեօք, գոնէ տղամարդոց պարագային, անսանձ կերուխումի ախտանշանները չե՞ն ասոնք… (լյարդը աջ կողին տակը կը գտնվի…)