Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Թեկնածուն՝ Սուրիկ Խաչատրյանի մասին. «Շատերը կերազեին, որ այդպիսի մարզպետ ունենային»

Փետրվար 12,2016 23:07

Թեկնածու Վարշամ Բագրատյանը վստահ է, որ ինքը մեծամասնության ձայներն է շահելու: Այս մասին նա հայտնեց փետրվարի 12-ին լրագրողների հետ զրույցում: Նա նշեց, որ ծանոթ է, մյուս թեկնածուների հետ լավ հարաբերությունների մեջ է, ավելին՝ Իգոր Աբրահամյանը իր դասընկերն է, իսկ Մուրադ Սիմոնյանը՝ ընկերը:

Հիշեցնենք՝ փետրվարի 14-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են կայանալու Լոռու մարզի Թումանյան, Սյունիքի մարզի Տաթեւ եւ Տավուշի մարզի Դիլիջան համայնքներում:

Սյունիքի մարզում իր թեկնածությունը դրել է երեք թեկնածու՝ Տաթեւի գյուղապետ, ՀՀԿ-ական Մուրադ Սիմոնյանը եւ Շանուհայրից անկուսակցականներ Իգոր Աբրահամյանը եւ  Վարշամ Բագրատյանը:

Վարշամ Բագրատյանը նաեւ վստահ է, որ փետրվարի 14-ին ընտրակեղծիք տեղի չի ունենա. «Անպայման վստահված անձինք եմ ունենալու, ես լրագրողներին խնդրել եմ՝ բոլոր տեսախցիկներով նկարեն ամեն ինչը: Ես վստահ եմ՝ մաքուր է լինելու՝ առանց որեւէ շեղման»:

Նրա խոսքերով՝ սյունեցին շահագրգռված է մասնակցել ՏԻՄ ընտրություններին. «Ես բոլոր համայնքներում տեսնում եմ, որ ուժեղ մասնակցություն է լինելու, սպասում եմ՝ ամենաքիչը 85 տոկոս մասնակցություն»:

Վարշամ Բագրատյանը, խոսելով իշխանության մասին, ասաց, որ գետի հոսանքով է լողում. «Ի՞նչ կապ ունի, եթե ես անցա, իշխանության հետ աշխատեցի, նշանակում է՝ ես էլ եմ նույնը հանրապետականն, էլի: Եթե զգամ, որ պետք է, որ ինչ-որ իշխանական թեւի աշխատանքներին եմ խոչընդոտում, ինչի՞ չլինեմ, իհարկե՛»:

Հարցին, թե արդյոք հանդիպե՞լ է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին, նա պատասխանեց, որ խտրական մոտեցում չի նկատել. «Շատերը կերազեին, որ այդպիսի մարզպետ ունենային, շատ-շատերը կերազեն: Նման անձնավորություն կարող է հարյուր տարին մեկ էլ չլինի: Ես՝ որպես սյունեցի, հավան եմ, ուրիշ ձեւի, իմ անձնական կարծիքն է: Մարդը մաքուր, զուլալ, պարզ, բոլոր շինուհայրցիներին էլ բոլոր համայնքներում ներկայացրել է, որ պայքար է, ով կանցնի, կանցնի: Այդ մարդը դեմ չէ ոչ մեկիս»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29