Լրահոս
Օրվա լրահոսը

«Սյունիքի մարզը կարծրացած կառույց չէ, որ ցանկացած մարդ, որն ուզում է, հոշոտում է»

Փետրվար 12,2016 22:55

Փետրվարի 14-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են կայանալու Լոռու մարզի Թումանյան, Սյունիքի մարզի Տաթեւ եւ Տավուշի մարզի Դիլիջան համայնքներում:

Սյունիքի մարզում իր թեկնածությունը դրել է երեք թեկնածու՝ Տաթեւի գյուղապետ, ՀՀԿ-ական Մուրադ Սիմոնյանը եւ Շանուհայրից անկուսակցականներ Իգոր Աբրահամյանը եւ  Վարշամ Բագրատյանը:

Թեկնածու Իգոր Աբրահամյանի հետ հանդիպման ընթացքում ներկա էին, նրա խոսքերով, իր համախոհները, եւ հանդիպման ավարտից հետո մի տղամարդ, որը ներկայացավ որպես ավագանու թեկնածու Գեսիկ Մաթեւոսյանը ներկա լրատվամիջոցներին մեղադրեց Սյունիքի մասին սուտ տեղեկություն տարածելու մեջ:

Պատասխանելով հարցին, թե ինքն ինչո՞ւ է դրել իր թեկնածությունը, Գեսիկ Մաթեւոսյանն ասաց, որ իր թեկնածությունը դրել է, որպեսզի ավագանու ինստիտուտը աշխատի. «Եթե ավագանին գիտի իր լիազորությունները ե՛ւ բարգավաճում է տվյալ համայնքը, ե՛ւ տվյալ քաղաքը, այսինքն՝ համայնքի ղեկավարի կամ քաղաքապետի մենաշնորհ չկա»:

Հարցին, թե նա ՏԻՄ ընտրություններին աջակցելո՞ւ է Իգոր Աբրահամյանին, նա պատասխանեց. «Ես աջակցում եմ արժանավորին, ես աջակցում եմ իմ համայնքին: Իգոր Աբրահամյանը ունի անցած ճանապարհ, ինքն ունի մարտական ուղի, մեծ ներդրում մեր Հայաստանի կայացմանը, պատերազմի մասնակից է դեռ երիտասարդ տարիքից: 22 տարի եւ ավելի ծառայել է հայրենիքին, բանակին: Զինվորական է, շարքայինից հասել է մինչեւ փոխգնդապետի աստիճան, պարգեւատրվել է մի շարք մեդալներով, պատվոգրերով, ինքը գիտի ղեկավարելու ձեւը, գիտի մարդկանց հետ շփվելու ձեւը, ինքը արժանավորն է եւ միակը: Եվ առանց բայցերի, չկա արտագաղթ, չընտրվել չկա, պայքար մինչեւ վերջ: Վերջ ի վերջո պետք է արդար ընտրությունների  անկյունաքար դրվի, ժողովրդավարության: Վախ, մթնոլորտ, չգիտեմ՝ եսիմինչեր, Սյունիքի մարզը կարծրացած կառույց չէ, որ ցանկացած մարդ, որն ուզում է, հոշոտում է»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29