Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Թեկնածու. «Համայնքների խոշորացման ծրագիրը առաջընթաց է»

Փետրվար 12,2016 22:40

Փետրվարի 14-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են կայանալու Լոռու մարզի Թումանյան, Սյունիքի մարզի Տաթեւ եւ Տավուշի մարզի Դիլիջան համայնքներում:

Սյունիքի մարզում իր թեկնածությունը դրել է երեք թեկնածու՝ Տաթեւի գյուղապետ, ՀՀԿ-ական Մուրադ Սիմոնյանը եւ Շանուհայրից անկուսակցականներ Իգոր Աբրահամյանը եւ  Վարշամ Բագրատյանը:

Իգոր Աբրահամյանը ասաց, որ Շինուհայրում փողոցներ կան, որ կոյուղագծեր չունեն, ընտրվելու դեպքում պատրաստվում է շտկել այդ խնդիրը, նաեւ իր ծրագրերի մեջ են մտնում ապահովել փողոցների լուսավորվածությունը, ցանկապատել գերեզմանները, մանկապարտեզի գազաֆիկացում, հանդիսությունների, սգո սրահի կոսմետիկ վերանորոգում: Թեկնածուն ընդգծեց, որ ծանոթացել է նաեւ այլ համայնքների խնդիրներին՝ կան գազաֆիկացման, ճանապարհների, ոռոգման ջրի խնդիրներ. «Ես նախկինում եղել եմ զինվորական, ծառայել եմ մի շարք զորամասերում, միշտ ղեկավար պաշտոնների, ժողովի մեծամասնությունը  իմ զինվորներից է եղել, շփվել է հետս, մեծամասնությունը ինձ ճանաչում է, նամանավանդ, մեր գյուղացիները»:

Իգոր Աբրահամյանը համայնքների խոշորացման ծրագիրը առաջընթաց է համարում. «315 համայնք ղեկավարելը ավելի հեշտ է՝ ահագին հաստիքների կրճատում կլինի, որը մտնում է բյուջե: Հետո՝ կոնկրետ Սյունիքի մարզի մասին եմ խոսում եվրոպական երկրները շատ ներդրումներ պետք է անեն, ավելի շատ՝ իրենց ուզածով է արվել դա, որպեսզի ներդրում անեն մի համայնքում, ոչ թե անեն ընդհանուր ութ գյուղի վրա մի համայնքի եւ պահանջեն մի համայնքի պետից»:

Թեկնածուն, սակայն, չկարողացավ թվարկել ծրագրի բացասական կետերը. «Բոլորս էլ այսօր գիտենք մեր Հայաստանի վիճակը: Օրինակ՝ կա գյուղ, ունի 15 բնակիչ, գյուղապետարանում ունի ութ հաստիք, 15-ից 7 հոգին աշխատում է հաստիքով, այսինքն՝ 1 ընտանիք աշխատում էր այդ հաստիքների վրա, իսկ հիմա, որ խոշորացումը եղավ, պետք է լինի երկու հաստիք»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29