Լրահոս
Օրվա լրահոսը

«Դասալիքներ միշտ լինում են». Փոստանջյանը՝ Ջհանգիրյանի եւ Արծվիկ Մինասյանի մասին

Փետրվար 12,2016 22:25

Մարտի 1-ը կոծկողներից մեկին` պարոն Թաթոյանին են գովերգում եւ աջակցում, որ նա դառնա Մարդու իրավունքների պաշտպան: Սա այլ կերպ, քան քաղաքական ինքնասպանություն չեմ կարող գնահատել:

«Բնականոն ընթացք է: Դասալիքներ միշտ լինում են»,- Aravot.am-ի հետ զրույցում «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանն այսպես գնահատեց Մարդու իրավունքների պաշտպանի իր թեկնածության հարցում ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանի եւ ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի դիրքորոշումները:

Տիկին Փոստանջյանի խոսքերով՝ այսօր այդ գովերգած սահմանադրության կիրառման առաջին քննությունն  էր` «կայուն մեծամասնության» հասկացության փորձարկումը, որի կատարումը ստանձնել էին ՀԱԿ-ը եւ ՀՅԴ-ն: Նա հիշեցրեց, որ 2013-ի նախագահական ընտրություններում էլ որեւիցե մեկը ՀԱԿ-ից ու ՀՅԴ-ից չցանկացան առաջադրվել, ոչ էլ պաշտպանեցին Րաֆֆի Հովհաննիսյանին. «Հիմա էլ նույնն է: Առեւտուր, պայմանավորվածություններ՝ այս տիրույթում պետք է գնահատել այս երկու քաղաքական ուժերի վարքագիծը»:

ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում Արծվիկ Մինասյանը վիճեց Զարուհի Փոստանջյանի հետ՝ ասելով, որ արժանապատվությանը վիրավորանքով է պատասխանում՝ «դու ես իշխանություններին ծառայություն մատուցողը, աղջի՛ ջան, հերիք եղավ»:

Զարուհի Փոստանջյանը պատասխանեց՝ «Երբ բարձրաձայն մատնանշում ես և իրերը կոչում ես իրենց անվամբ, մարդիկ փորձում են իրենց վարքագծի վերաբերյալ դիրքորոշումը գնահատել որպես վիրավորանք, մինչդեռ իրենք են վիրավորել հանրությանը: Իսկ այդ իր կողմից հնչեցրած «աղջի՛ ջանը» իր բառապաշարն է, որը պետք է անտեսել»:

Մենք ճշտեցինք՝ ըստ Ձեզ, ինչո՞ւ Գագիկ Ջհանգիրյանը, ՀԱԿ-ը այս քվեարկության ժամանակ այդպես «ձեռքերը լվացին»: Զարուհի Փոստանջյանը պատասխանեց. «Հին փորձառու մասնագետ է, որը չի փոխվել»: Մեր դիտարկմանը՝ բայց ՀԱԿ-ը Ձեզ հետ լավ հարաբերություններ ուներ, չէ՞՝ նկատի ունենք ՈՉ-ի շարժման ժամանակ բավականին սերտ համագործակցում էիք, ջերմ հարաբերություններ էին՝ Զարուհի Փոստանջյանն արձագանքեց. «Լավ հարաբերություններն ի՞նչ կապ ունեն առեւտրի հետ: Բավականին անմխիթար վիճակում է հայտնվել ՀԱԿ-ը: Մարտի 1-ը կոծկողներից մեկին` պարոն Թաթոյանին են գովերգում եւ աջակցում, որ նա դառնա Մարդու իրավունքների պաշտպան: Սա այլ կերպ, քան քաղաքական ինքնասպանություն՝ չեմ կարող գնահատել»:

Զարուհի Փոստանջյանը նաեւ նշեց, որ Գագիկ Ջհանգիրյանը, գովերգելով Թաթոյանին՝ շրջանցեց այն փաստը, որ Թաթոյանը հայտարարեց՝ մասնակցել է Մարտի 1-ի զեկույցին: Եթե մասնակցել է, ապա նկատենք, որ ոչ նա, ոչ էլ Արմեն Հարությունյանը այդ ժամանակ չասացին, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (14)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Տիկինի մտքին ծայրից անգամ չի կրնար անցնիլ որ ոեւէ մէկը կարող է զինք որեւէ պաշտօնի համար պարզապէս անյարմար, անիրաւասու կամ առարկայականօրէն անատակ նկատել: Որեւէ դիրքորոշում, որ անվերապահօրէն իրեն ի նպաստ չէ, որ չի բխում իր անձի նկատմամբ անհուն հիացմունքից, կրնայ միայն լինել՝ առեւտուր, դաւաճանութիւն, անպարկեշտութիւն, եւայլն.

    Սա զուտ ինքնասիրահարութիւն է…նարկիզականութիւն… self-infatuation…

    Իսկ «Ժառանգութիւն»ը վստահաբար շատ էր ուզում որ այս Տիկինը նշանակուի իր այդ ուզած պաշտօնին: Որպէսզի վերջապէս կարենան իրմէ ձերբազատվիլ…

    • Արամ says:

      Պարոն Հ. Շ., նախ սկսեմ նրանից, որ ցանկացած կուսակցություն կերազեր իր շարքերում տեսնել այնպիսի անկաշառ, սկզբունքային, խիզախ, լայն հանրության կողմից սիրոված այնպիսի մի առաքինի հայրենասերի, ինպիսին Զարուհի Փոստանջյանն է: Երկրորդ` ՀՅԴ-ն երրորդ անգամ է մտնում իշխանության մեջ, սակայն ոչ մի անգամ չի խոստովանել, որ ինքը նույնպես կրում է պատասխանատվություն` երկրի ահռելի արտաքին պարտքի, բոլոր ընտրությունների բռնակեղծման, մարտի 1-ի չբացահայտման, մեկուկես միլիոնից ավելի հայերի արտագաղթի, 2013-ի նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի իրական միակ մրցակից Րաֆֆի Հովհաննիսյանին չպաշտպանելու և բազմաթիվ այլ սխալներոի ու հանցագործությունների համարմ: Եվ , վերջապես, նույն այդ կուսակցության ներկայացուցիչը երեկ ուղղակի նպաստեց, որ ՄԻՊ ընտրվի ՀՀԿ-ի ներկայացուցիչը` քվեարկելով երեք թեկնածուների օգտին և դրանով իսկ ՀՀԿ-ի թեկնածուի 6 ձայնը դարձնելով վճռորոշ 7 ձայն: Հայաստանի և հայ ժողովրդի այսօրվա իրավիճակի համար ՀՅԴ-ն ունի իր մեղքի և հանցակցության մեծ բաժինը` որպես ՀՀԿ-ի կոալիցիոն և իշխանական գործընկեր:

      • Հ.Շ. says:

        արդեօք գրաքննութեա՞ն ենթարվեցաւ մեկնաբանութիւնս…

        քաղաքական, հանրային անձնաւորութիւն մը այդ աստիճան քննադատութեա՞ն իսկ ենթակայ չէ, ուրեմն. այն ալ, որպէս հակազդեցութիւն՝ հակառակ ուղղութեամբ լայն գովասանքներու.

        այսքան պաշտպանութիւն վայելում է ուրեմն այս Տիկինը, լրատվական ոլորտներում… հետաքրքիր է…

        երանի թէ ինք գիտնար նոյնքան գրաքննել ինքզինք, իր անզուսպ ու սանձարձակ, յորդառատ ելոյթներում, տեւական պոռթկումներում, ամէն կողմ

        • Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ says:

          Հարգելի Հ. Շ., ձեր մեկնաբանությունը պարունակում էր վիրավորանք, այդ պատճառով հեռացվել է:

          • Հ.Շ. says:

            լաւ, ձեր որոշումն է, կը յարգեմ. սակայն հիմա մարդիկ պիտի կարծեն որ մեծ հայհոյանքներ կային այդտեղ, մինչ բնաւ այդպէս չէ. խիստ եւ անողոք քննադատութիւն էր, այո, սակայն առանց ոչ մէկ հայհոյանքի.

            թոյլ տուէք նաեւ որ ընդգծեմ թէ երբ ինք, Տիկին Փոստանջյանը, դիտումնաւոր կերպով վիրաւորական խօսքեր կը սփռէ անվերջ աջ ու ձախ, ոչ միայն զանոնք չէք «հեռացներ», այլ կարծես մեծ հաճոյքով կը փութաք հրատարակելու. լաւագոյն օրինակը վերեւ կը գտնուի.

          • Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ says:

            Հարգելի Հ. Շ., Դուք ճիշտ եք, հայհոյանք չկար, սակայն վիրավորանք այնուամենայնիվ կար, իսկ դրանք մեր կայքում չեն հրապարակվում:

        • Արամ says:

          Հ. Շ. փաստորեն, Դուք այնքան ինքնագավան, ծառայություն մատուցող և ամբարտավան գտնվեցաք, որ անգամ համարձակվել եք վիրավորանքներ հնչեցնել? Ուրեմն` գիտցեք, որ Ձեր այդ ջնջված վիրավորանքների հարյուրապատիկը հասցեագրում եմ Ձեզ ու Ձեր նմաններին, իսկ հայ ժողովուրդը` դրա հազարապատիկը հասցեագրում է այս իշխանագողերին, որոնց հետ ՀՅԴ-ն երրորդ անգամն է եղբայրություն կազմում – թերևս մտածելով, որ թալանից իրենց էլ բաժին հասնի, նաև` իրենց խղճուկ գեղինակությունը հաշվի առնելով են նետվում ՀՀԿ-ի գիրկը, որ հաջորդ խորհրդարանում իրենց համար էլ տոկոսներ նկարվեն: Իսկ անզուսպ ու սանձարձակ եզրույթներն օգտագործեք Ձեր տանը, և այլևս չփորձեք դրսևորել նման անպատկառություն:

          • Հ.Շ. says:

            հետաքրքրական է՝ ես «ամբարտավան» եւ «անպատկառություն» բառերուն համազօր բառեր իսկ չէի գործածած իմ մեկնաբանութեանս մէջ որ լոյս չտեսաւ, մինչ իմ… ենթադրեալ ըսածներուս արձագանգող այս անկապ պոռչտուքը հրատարակվում է

            հետեւաբար, զրկուած եմ համապատասխան կերպով քեզի պատասխանելու իրաւունքէն, Արամ

            սակայն մտահոգվելու պատճառ չունես, տղաս. փաստօրէն շատ ազդու պաշտպաններ ունի քեզ այսքան հմայած այդ աննման անձնաւորութիւնը.

  2. Հ.Շ. says:

    կը յուսամ նաեւ որ խնդրոյ առարկայ անձին կամ իր շրջապատին կողմէ «ճնշումներու» արդիւնք չէ անոր վերաբերող բացասական մեկնաբանութիւններու յատուկ զտումը. թեկուզ այդ ալ ձեւով մը նորմալ է…

    (ստիպուած մի զգաք պատասխանելու, կը հասկնամ ձեր կացութիւնը, հանգիստ եղէք, բարի կիրակի)

  3. Արամ says:

    Նախ և առաջ, Հ.Շ. ես քո հետ խոսում եմ Դուք-ով, բարի եղիր ինձ հետ ևս խոսելու -ով: Երկրորդ, ես չգիտեմ, թե Դուք քանի տարեկան եք` 70-80, որ Ձեզ թույլ եք տալիս ինձ դիմելու -ով – համենայն դեպս` ինձ թույլ չեմ տա Ձեզ ասելու : Երրորդ` եթե իմ սիրելի և պրոֆեսիոնալ -ի խմբագրակազմը ջնջում է Ձեր մեկնաբանությունը, ուրեմն հարկավ` այնտեղ Դուք օգտագործել եք ոչ վայել արտահայտություններ կնոջ և մոր հասցեին, ինչը սովորաբար իրենց թույլ են տալիս իշխանահլու սուբյեկտները: Չորրորդ` զարմանում եմ, թե մարդը որքան կտրված և անհաղորդ պետք է լինի այսօրվա Հայաստանում տիրող իրավիճակին, որ հեռվից հեռու փորձի վիրավորել տիկին Փոստանջյանին – կամ էլ` նա հստակ ուղղորդված է, ինչն այս իշխանագող ՀՀԿ-ն կարողանում է անել իր հանցակից ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի և ՕԵԿ-ի հետ: Եթե Հայաստանը կործանող այս չորս խմբերի միջոցները չի հերիքում մարդկանց գնելու, ապա նրանք գործադրում են անտեղյակ և սուտ հայրենասիրությունն ապաշնորհ խաղացող հայերի ուղեղները լվանալու քարոզչական հնարքներ:

    • Հ.Շ. says:

      ինչպէս որ ուզեմ այդպէս կը խօսիմ, ինչպէս որ դուն, փաստօրէն, միակ տարբերութեամբ որ իմ գրածներուս մէկ մասը լոյս չեն տեսնում

      արդարեւ, ինչպէս որ նախապէս ասացի, պարզապէս անկարող եմ պատասխանելու քո անկապ աղաղակներիդ, որովհետեւ ինչ որ ըսեմ վիրաւորանք է նկատվում եւ չի հրատարակվում – գոնէ այս էջին վրայ- , մինչ «անտեղյակ և սուտ հայրենասիրությունն ապաշնորհ խաղացող հայ» արտայատութիւնը, երեւի, վիրաւորական չէ

      այս էջին վրայ ուրեմն բացայայտ ջանք կայ, լրագրողին կողմէ, պաշտպանելու Զարուհի Փոստանջյանը. իմ քննադատութիւններս չեն ընդունվիր, մինչ այդ անձի մի խանդավառ երկրպագուն ինչ որ ուզէ եւ ինչպէս որ ուզէ, գրում է իմ դէմ, եւ հարատարակվում է.

      հասկցանք կացութիւնը

  4. Հ.Շ. says:

    ամենայն լրջութեամբ հարցում մը ՝

    մոդեռատորը վերեւ կ’անուանվի Հովհաննիսյան

    որեւէ կապ կա՞յ, Փոստանջեանի կուսակցութեան հիմնադրին հետ

    այս էջի յատուկ իրավիճակը նկատի ունենանով, լիովին արդարացի հարցադրանք է, նոյնիսկ լրատվական տեսանկիւնից

    • Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ says:

      Հարգելի Հ. Շ. բնականաբար մենք որեւէ կապ չունենք Փոստանջյանի կուսակցության հիմնադրի հետ: Ձեր մեկնաբանությունը վերընթերցեք եւ կնկատեք վիրավորական արտահայտությունները: Դրանց պատճառով էլ Ձեր մեկնաբանությունը հեռացվել է:

      • Հ.Շ. says:

        շնորհակալութիւն լուսաբանութեան համար (ան օգտակար եղաւ, առաջին հերթին, ձեզի համար)

        ես առաջին պահից ընդունեցի ձեր որոշումը, մեկնաբանութեանս ջնջումին վերաբերեալ

        ձեր իրաւունքն է այդ, համաձայն լինեմ, կամ ոչ

        դատաւորի վճիռի ենթարկուիլ շատ լաւ գիտեմ, վստահ եղէք

        անհասկնալին այն է սակայն թէ ինչու վերեւի միւս մեկնաբանութիւնները հրատարակվում են, երբ անոնք, խնդրոյ առարկայ Տիկնոջ խանդավառ պաշտպանութենէն անդին, կը բովանդակեն արտայայտութիւններ որոնք շատ աւելի վիրաւորական են քան թէ ինչ որ ես գրած էի

        այսինքն՝ երկու չափ-երկու կշռի հարց մը կայ այստեղ

        յստակ ըլլամ՝ ես շատ ել ազդվողը չեմ Համացանցի վրայ երեխայական կամ անուղղամիտ «յարձակումներէն». սակայն այստեղ խօսում ենք սկզբունքի մասին.

        թէ ոչ, գոյանում է այն տարօրինակ երեւոյթը՝ որ կողմնակցութիւն կայ. երեւոյթը, ասացի. այսինքն, նոյնիսկ եթէ այդպէս չէ, խորքին մէջ եւ ըստ էութեան, երեւոյթը ինքնին արդէն, ըսենք՝ լաւ չէ…

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29