Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետք է նստենք ու կառավարության պատասխանատուների հետ քննարկենք». Միքայել Մելքումյան

Փետրվար 12,2016 22:10

ԲՀԿ-ն պատրաստվում է մի շարք օրենսդրական փոփոխությունների նախագծեր ներկայացնել:

«Ծրագրային փոփոխություններ են պետք»,- ասում է ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը. «ԲՀԿ-ն կարեւորում է երկրի տնտեսական զարգացումը, որի ուղղությամբ բազմաթիվ առաջարկներով ենք հանդես գալու եւ հետեւողական ենք լինելու, որ դրանք իրականացվեն: Ուշադրությամբ հետեւելու ենք կառավարության աշխատանքին ու թույլ չենք տալու՝ գյուղատնտեսոության ոլորտում կրկնվի այն, ինչ տեղի ունեցավ անցած տարի: Թույլ չենք տալու, որ այս տարի էլ խաղողի, գյուղատնտեսական այլ մշակաբույսերի մթերումներից գյուղացին անօգուտ մնա, շահույթ չունենա»:

Ըստ պարոն Մելքումյանի, ՌԴ-ում ռուսական ռուբլու հետ կապված զարգացումների արդյունքում այս տարի Հայաստանի հազարավոր քաղաքացիներ չեն մեկնի արտագնա աշխատանքի. «Դա նշանակում է,  որ ապագա տրանսֆերտներն ավելի քիչ ենք ստանալու:  2014 թվականի համեմատ անցած տարի տրանսֆերտները հինգ հարյուր միլիոն դոլարի չափով քիչ ստացանք, իսկ այս տարի 2014 թվականի համեմատ ութ հարյուր միլիոնից մինչեւ մեկ միլիարդ պակաս ենք ստանալու, իսկ սա նոր մարտահրավեր է: Եթե ներկրման ծավալը երեսուն տոկոսով իջել է, նաեւ վճարունակ չլինելու հանգամանքով է պայմանավորված: Մենք ունենք լուծումներ, թե ինչ պետք է լինի: Կոնկրետ ծրագրային լուծումներ ենք ասում:

Մի շարք ուղղություններ կան, պետք է կարողանանք մայիսի վերջին ու հիսուն օր շարունակ վաղահաս կարտոֆիլ մոտ 7-8.000 տոննա արտահանենք ՌԴ, որովհետեւ Թուրքիայից չի գալիս: Իսկ շրջանառությունը 20-25 միլիոն դոլարի մասին է: Հաջորդ խնդիրը վերաբերում է հայկական գինու ու պանրի արտահանմանը: Մենք արտահանում ենք 17.000 տոննա պանիր, իսկ մեր գինին ռուսական շուկայում մրցունակ չէ, որովհետեւ ինքնարժեքը երկու անգամ բարձր է չիլիական ու բուլղարական գինուց, ինչու են ուռճացված այդ ծախսերը, երկու տեղում էլ 100-120 դրամով են խաղողը մթերում, պետք է նստենք ու կառավարության պատասխանատուների հետ քննարկենք»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29