«Էկոնոմիկայի նախարարի պաշտոնը կրում է քաղաքական, գաղափարախոսական եւ մասնագիտական լուրջ պատասխանատվություն, եւ վերջին հաշվով, մի ամբողջ համակարգ եւ մասնագետների, որոնք աշխատում են այդ նախարարությունում»,-այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ օրենսդիր, գործադիր, դատական իշխանությունների, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավար կազմի ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո լրագրողներին ասաց ՀՀ Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը՝ մեկնաբանելով իր պաշտոնանկության մասին լուրերը:
«Պետք է հարցն ընկալել եւ գնահատել այդ տեսանկյունից: Բոլորին դա խորհուրդ կտամ»,-հավելեց նա:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ