Փետրվարի 12-ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Սլովակիայի Հանրապետության փոխվարչապետ, արտաքին գործերի և եվրոպական հարցերով նախարար Միրոսլավ Լայչակին:
Արտգործնախարարները կարևորեցին բարձր մակարդակով պարբերական հանդիպումները՝ երկու բարեկամ պետությունների միջև հարաբերությունների դինամիկ զարգացումն ապահովելու համար:
Այդ առումով կարևորվեց քաղաքական երկխոսության խորացումը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործողության սերտացումը, առևտրատնտեսական հարաբերությունների աշխուժացումը։
Էդվարդ Նալբանդյանն ու Միրոսլավ Լայչակը մտքեր փոխանակեցին Հայաստան – Եվրոպական միություն հարաբերությունների, այդ ձևաչափով ընթացող համագործակցության շուրջ։
Կարդացեք նաև
Զրուցակիցներն անդրադարձան միջազգային և տարածաշրջանային հրատապ խնդիրների:
Էդվարդ Նալբանդյանն իր գործընկերոջը ներկայացրեց ղարաբաղյան հիմնահարցի կարգավորմանն ուղղված՝ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը:
ՀՀ ԱԳՆ