«Միշտ էլ լավից լավը կա: Կարծում եմ պետք է կրկնապատկենք մեր ուժն ու եռանդը»,-այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ օրենսդիր, գործադիր, դատական իշխանությունների, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավար կազմի ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո լրագրողներին ասաց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք իրեն առաջիկայում եւս տեսնում է Սփյուռքի նախարարի պաշտոնում:
«Նախագահը շատ պարզ եւ հստակ խոսեց այն ամենի մասին, ինչն առկա է հանրապետությունում: Նա ասաց, որ պետական պաշտոնյաները պետք է առավել ակտիվ աշխատեն, որ միշտ էլ մեր կողքին ավելի գրագետ եւ խելացի մարդիկ կան, պետք է գտնել այդպիսիններին, հատկապես՝ երիտասարդներին: Նախագահը շեշտեց, որ մեզ համար Հայաստանը եւ հայ ժողովուրդն ամենամեծ արժեքներն են: Նա ընդգծեց նաեւ Սփյուռքի ներուժը: Ներկայացվեց նաեւ նոր սահմանադրությամբ պայմանավորված գեղեցիկ տեսլականը»,-նշեց Հակոբյանը:
Նա հրաժարվեց մեկնաբանել այլ պաշտոնյաների մասին կարծիքները՝ ասելով. «Կարծում եմ մեր գործունեության մեջ լավ եւ վատ կողմեր կան: Իսկ հեղինակազրկվածներ, եթե կան, պետք է հեռանան»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ