Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ-ում ԵՄ պատվիրակության հայտարարությունը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ հանրաքվեի փորձագիտական խմբի վերջնական զեկույցի մասին

Փետրվար 12,2016 19:55

Հայաստանում  Եվրոպական միության պատվիրակությունը հանդես է գալիս սույն հայտարարությամբ` ԵՄ անդամ պետությունների  հայաստանյան առաքելությունների ղեկավարների հետ համաձայնությամբ:

Հիշատակում ենք 2015թ․ դեկտեմբերի 6-ին անցկացված սահմանադրական հանրաքվեի մասին Հայաստանում ԵՄ պատվիրակության՝ դեկտեմբերի 10-ին արված հայտարարությունը։

Եվրոպական միությունը ողջունում է 2016թ․ փետրվարի 5 –ի  ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ հանրաքվեի փորձագիտական խմբի վերջնական զեկույցը, հատկապես ներկայիս դիտարկումները և առաջարկությունները, ինչպես նաև ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից նախկինում արված բոլոր առաջարկությունները, որոնք հաշվի չեն առնվել։

Այս հիմքի վրա ընտրական օրենսգրքի բարեփոխումը կարող է իրականացվել համագործակցաբար, և բոլոր շահագրգիռ կողմերին խրախուսում ենք գործադրել բոլոր խելամիտ ջանքերը լայն կոնսենսուս ձեռք բերելու համար։ Իշխանության կողմից հանրային վստահության մակարդակը բարձրացնելու ջանքերն ամրապնդելու համար հարկ է համաձայնության գալ այնպիսի էական խնդիրների շուրջ, ինչպիսիք են ընտրացուցակները, քվեաթերթիկների հաշվարկը, ընտրություններից հետո ընտրացուցակների հավանական հրապարակումը կամ որևէ այլ միջոց, որը կլուծի Հայաստանում չգտնվող քաղաքացիներին ընտրացուցակներում ներառելու հավանական չարաշահումների մասին ձևավորված ընկալումների հարցը , ինչպես նաև  արդյունքների ամփոփումը։

Հարկ է բարելավել ընտրացուցակների ճշգրտությունը, և հարկ է ներմուծել բազմակի քվեարկության դեմ արդյունավետ և հետևողական երաշխիքներ՝ անկախ ընտրողների անձն արդյունավետ կերպով հաստատող առկա փաստաթղթերի տեսակից։ Սույն երաշխիքները պետք է նպաստեն արդեն մյուս տարի նախատեսվող խորհրդարանական ընտրությունների արդյունքների օրինականության ավելի բարձր մակարդակի ապահովմանը։

Բողոքների և բողոքարկումների համար օրենսդրական հենքը հարկ է վերանայել՝ երաշխավորելու ավելի արդյունավետ միջոցներ հնարավոր չարաշահումների դեմ։ Կրկնում ենք, որ առանց բոլոր ենթադրյալ կեղծիքների թափանցիկ հետաքննության, ինչպես նաև այդ կեղծիքների փաստերի հաստատման դեպքում առանց համապատասխան միջոցառումների ձեռնարկման՝ հանրաքվեն կվերածվի բաց թողնված հնարավորության և չի ծառայի Հայաստանում ընտրական գործընթացների արդարացիության և դրանց նկատմամբ վստահության բարձրացմանը։

ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանին իր ներքին քաղաքական, սոցիալական և տնտեսական բարեփոխումների գործընթացներում, երկկողմ համագործակցության համար առաջիկա նոր իրավական շրջանակների հիման վրա և Արևելյան գործընկերության ավելի ընդգրկուն համատեքստում։

Մասնավորապես, ԵՄ-ն կոչ է անում 2017թ․ խորհրդարանական ընտրությունների ժամանակ ապահովել ինչպես ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին լիարժեք դիտորդական առաքելության, այնպես էլ տեղական դիտորդների ներկայությունը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29