Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Պերմյակովի ոտնահետքերը որոնող շանը տարել են Գյումրու Շիրակացի փողոցի տներից մեկը (Ֆոտոշարք)

Փետրվար 12,2016 19:25

Այսօր Վալերի Պերմյակովի դատավարության ժամանակ ռուսական սահմանապահ զորքերի կինոլոգ Սերգեյ Սլյուսրը, որը նրա ձերբակալությանը մասնակցած անձանցից է, ասաց, որ ինքը մասնակցել է նաեւ Պերմյակովի որոնողական աշխատանքներին: Ըստ նրա, 2015 թվականի հունվարի 11-ի լույս 12-ի գիշեր, ժամը 4-ին կապիտան Խաչատրյանի հրամանով շանը վերցրել, եկել է Գյումրու «Մայր Հայաստանի» տարածք, որտեղ գտնվում է ռուսական 102-րդ ռազմաբազան: Նրան այստեղ դիմավորել են, տարել ռազմաբազա: Շունը Վալերի Պերմյակովի ոտնահետքերը հայտնաբերել է ռազմաբազայի պարիսպների մոտ, որտեղ եւ գտել են Պերմյակովի սաղավարտը:

Այստեղ բազմաթիվ ոտնահետքեր են եղել նրանից: Այնուհետ շունը սահմանապահին տարել է դեպի Գյումրու Շիրակացի փողոց, փողոցի աջ մասով շունն առաջնորդել է դեպի ձախ նրբանցք, այստեղ տեսել են զինվորական սապոգի հետքեր, այնտեղից էլ շունը կանգնել է սեփական տներից մեկի դիմաց: «Ես շանը հետ քաշեցի, դարպասները փակ էին, բայց շունը էլի դեպի դարպասներն էր գնում, դրանից հետո եկան հայ ոստիկանները, երկու հոգի էին՝զինված, այնուհետ օպերատիվ խումբը ու ինձ հետ ճամփեցին», -պատմեց վկան:  Հարցին՝ ի՞նչ ժամանակահատվածում կարող է շունը այսպես ասած աշխատել, վկան ասաց, որ ոտնահետքերի հայտնվելու պահից մինչեւ երեք ժամ:

Permiakov_1 Permiakov_2 Permiakov_3 Permiakov_4 Permiakov_5 Permiakov_6 Permiakov_8 Permiakov_9 Permiakov_10

Արթուր Սաքունցի հարցին ՝դուք զինվա՞ծ եք փնտրել Վալերի Պերմյակովին, Սերգեյ Սլյուսրն ասաց՝ ոչ: Արթուր Սաքունցը զարմացած հարցրեց. «Դուք անզեն փնտրում էիք զինված անձի՞, չէ՞ին ասել, որ նա զինված է»: «Ասել էին»,-արձագանքեց վկան: Արթուր Սաքունցը շարունակեց՝ «իսկ ինչ երաշխիք ունեիք, որ ձեզ չէր կրակի»: «Ոչ մի երաշխիք»,- ասաց վկան: Արթուր Սաքունցի հարցին՝ սպաներն էլ զենք չունեի՞ն իրենց հետ, Սերգեյ Սլյուսրն ասաց, որ ինքը չգիտի:

Իրավապաշտպան Սաքունցը, նշելով, որ որոնողական աշխատանքները պայմանավորված են շան կարողությամբ, հարցրեց՝ միայն մի՞ շուն էր, այլ շներ չկա՞ն:, «Կային», -ասաց վկան, սակայն չգիտեր, թե ինչու նրանց չէին ներգրավել որոնողական աշխատանքների մեջ:
Դատարանն այսօր լսեց ընդամենը երեք վկայի՝ Ստյոպա Սումբուլյանին, Սերգեյ Սլյուսրին ու Էդգար Թորոսյանին, որը Վալերի Պերմյակովի ձերբակալման ժամանակ եղել է օպերատիվ խմբից ու որից հայ իրավապահները Պերմյակովին ձերբակալելուց հետո հետաքրքրվել էին, թե ո՞ւր են տարել նրան: Դատարանն այսօր չկարողացավ լսեց Գյումրիում տեղակայված 2012 սահմանային ջոկատի հրամանատար Սերգեյ Մերզլիկինին, քանի որ վերջինս ծառայության մեջ էր ու երկար չէր կարող սպասել ցուցմունք տալու համար:

Վալերի Պերմյակովի գործով հաջորդ դատական նիստը նշանակվեց ամսի 26-ին, այսինքն` հաջորդ ուրբաթ դատական նիստ տեղի չի ունենա:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29