Արքայական ակումբի ներկայացուցիչները փնտրում են այն մարդուն, որը որոշ ֆուտբոլիստների հետ պայմանագրերի մասին փակ ինֆորմացիան փոխանցել է լրատվամիջոցներին, տեղեկացնում է Mundo Deportivo-ն:
Football Leaks կայքում հրապարակվել են Գարեթ Բեյլի, Թոնի Կրոոսի, ինչպես նաեւ Դավիդ դե Խեայի հետ ուժի մեջ չմտած պայմանագրերի մանրամասները: «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը մտահոգված է: Նա կարծում է, որ գաղտնի ինֆորմացիան տարածել է ակումբի աշխատակիցներից մեկը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ zoomnews.es-ի