Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյան. Մեր անցյալի սխալները կուղղենք

Փետրվար 12,2016 18:42

«Զարուհի Փոստանջյանը ցույց տվեց, թե անհավասար պայքարում ինչպես կարող ես բոլոր դեպքերում պայքարել (նկատի ունի ՄԻՊ թեկնածուի ընտրությունն – Ա.Ի.) եւ ամեն մեկն իր դեմքը ցույց տվեց այդտեղ: Եթե Դաշնակցության ղեկավարությունն ի կատար ածի մեղսագործության իր որոշումը ես այն ժամանակ դրա գնահատականը կտամ»,- «Նոր Հայաստանի» հրավիրած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ Դաշնակցություն, Բարգավաճ Հայաստան, ՀԱԿ, «Քաղաքացիական պայմանագիր», «Ժառանգություն» կուսակցությունները, Հիմնադիր խորհրդարանը հասկանում են, որ այս պայքարը նրա համար չէ, որ մենք հասնենք 2017 թվական, իսկ «դուք ընտրեք այս ընդդիմադիր շարժումների ղեկավարների միջեւ, որպեսզի ամեն 5-7 պատգամավոր ունենա եւ մենք նորից մնաց կուսակցապետության ճիրաններում»:

Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ «Ժառանգություն» կուսակցության անդամները տարբեր մոտեցումներ ունեն ներքին-արտաքին քաղաքական հարցերի շուրջ, սակայն կա մեկ ընդհանուր շահ. «Դա պետական ազգային շահն է, քաղաքացու իրավունքի պայքարը: Եվ դրա համար «Ժառանգությունը» նաեւ մաս է կազմում «Նոր Հայաստան» ճակատի: Սա այն հարթակն է, որը պատկանում է բոլորին: Չկա կուսակցականություն. ներառված են բոլոր նրանք, ովքեր արտահերթ լուծում են պահանջում»:

«Ժառանգության» նախագահն ակնկալում է, որ մարտի 1-ին կլինի նոր լիցք. «Մեր անցյալի սխալներն այս հրապարակում կուղղենք եւ բանաձեւը կգտնենք միասին գործելու, ոչ թե հեռական բանավեճով, այլ՝ գործ անելով»:

Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29