Լրահոս
Օրվա լրահոսը

Օրինախախտում թույլ տված ուսուցչուհին դասեր տվեց լրագրողներին. «Մի քիչ կուլտուրա ունեցեք»

Փետրվար 12,2016 18:33

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը փետրվարի 15-ին կհրապարակի կեղծարարության մեջ մեղադրվող 104 դպրոցի Ինֆորմատիկայի ուսուցչուհի Անահիտ Աթայանի գործով վճիռը:

Այսօր ուսուցչուհին միջնորդեց արագացված դատաքննության կարգով անցկացնել դատաքննությունը:

Անահիտ Աթայանին մեղադրանք է առաջադրվել 2015թ. դեկտեմբերի 6-ին ՀՀ Սահմանադրության փոփոխությունների` հանրաքվեի ընթացքում թիվ 104 հիմնական դպրոցում տեղակայված 1/05 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամ լինելով՝ այլ անձանց փոխարեն քվեարկելու դիտավորությամբ, հիշյալ տեղամասի ընտրողների թիվ 1 մատյանում, Ավան 3 փողոցի թիվ 33 տանը հաշվառված Մարինե  Վարդանյանի և Նաիրա Առուստամյանի տվյալների դիմաց գիտակցաբար նույնականացման քարտերի մտացածին կեղծ տվյալներ գրառելու համար, որոնց դիմաց ստորագրել և կնքել է իրեն հատկացված «Ա-53287» կնիքի դրոշմով, ապա 2 քվեաթերթիկները գցել է քվեատուփի մեջ:

Ուսուցչուհին դատարանում խոստովանեց իր մեղքը, նրա պաշտպանն էլ ներկայացրել ուսուցչուհու բնակության ու աշխատանքի վայրերից բնութագրեր:

Դատախազը միջնորդեց Աթայանին մեղավոր ճանաչել Քրեական օրենսգրքի 153 հոդվածով ու նրան տուգանել 600.000 դրամով:

Վերջին խոսքում Անահիտ Աթայանը դատարանին խնդրեց չկիրառել ազատազրկման պատիժը, խնդրեց մեղմել պատիժը:

Ի դեպ, օրինախախտության մեջ մեղադրվող ուսուցչուհին դատարանում լրագրողներին դասեր տվեց. «Դաստիարակություն ունեցեք, մի քիչ կուլտուրա ունեցեք ու ինձ մի նկարեք»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29