Լրահոս
Օրվա լրահոսը

Բարձր տեխնոլոգիաների տեղեկագիր կհրատարակվի (Տեսանյութ)

Փետրվար 12,2016 18:21

Շուտով տեխնոլոգիական նոր տեղեկագիր կհրատարակվի, որը հավակնում է մտնել Scopus-ի շրջանակների մեջ: «Բարձր տեխնոլոգիաների տեղեկագիր» ամսագրի հրատարակման վերաբերյալ փետրվարի 12-ին հուշագիր են ստորագրել Շուշիի տեխնոլոգիական համալսարանը, Երեւանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտը, Ակադեմիկոս Ի Վ. Եղիազարյանի ջրային հիմնահարցերի եւ հիդրոտեխնիկայի ինստիտուտը եւ Հիդրավլիկայի հետազոտությունների հայկական ազգային ասոցիացիան:

Տեղեկագրի թողարկման պատասխանատուն Շուշիի տեխնոլոգիական համալսարանն է, որի ռեկտորի պաշտոնակատարն է Հովհաննես Թոքմաջյանը:

Գիտական ամսագրերի կոշտ մրցակցության, «բարձր գիտատար», «ցածր նյութատար» եզրույթներով բնորոշվող Հայաստանի երբեմնի համբավի եւ ազգային հարստության վերաբերյալ մոտեցումների բացակայության մասին  կարդացեք վաղվա՝ փետրվարի 13-ի տպագիր «Առավոտում»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29