Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյի քաղաքապետարանի հրամանագրով, քաղաքի կենտրոնական հրապարակներից մեկը որոշվել է անվանակոչել Հնչակյան մեծ հերոս Մաթևոս Սարգիսյանի՝ Փարամազի անունով:
Հիշեցնենք, որ անցյալ տարի՝ հուլիսին, ՍԴՀԿ Կենտրոնական վարչության ատենապետ Հակոբ Տիգրանյանը և իրեն ուղեկցող պատվիրակությունը հանդիպում էր ունեցել քաղաքապետ տիկին Աննա Օլիվյերայի հետ:
Մամլո հաղորդագրություն