Ծխի ու մրի մեջ կորած կացարանը, որտեղ երիտասարդ ընտանիքը բնակվում էր 3 մանկահասակ երեխաներով, նույնիսկ տնակ էլ չէր, այլ փոքրիկ կրպակ էր: Առնվազն վերջին տասնամյակում այս ընտանիքի ահավոր ծանր կենցաղային և կացարանային պայմանները, Գյումրի ժամանող լրագրողների և հյուրերի համար, կարծես թե դարձել էին, այսպես կոչված «քաղաքի այցեքարտը»:
Թերեզա Մխիթարյանի նախաձեռնությամբ Երևանում կազմակերպված դրամահավաքի ընթացքում հանգանակված գումարներով «Շիրակ կենտրոնի» կողմից նրանց համար գնվեց և նվիրաբերվեց նոր և կահավորված բնակարան: Իսկ կիսախարխուլ կացարանը քանդվեց, տարածքը մաքրվեց շինաղբից իսկ քանդոցքից առաջացած փայտն էլ որպես վառելափայտ բաժանվեց անօթևան ընտանիքներին:
Առավել մանրամասն՝ «Շիրակ կենտրոնի» կողմից պատրաստած տեսանյութում:
Կարդացեք նաև
«Շիրակ կենտրոն»