Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր ՀՀ նախագահի նստավայրում նախատեսված է ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության հուշագրի ստորագրումը: Այս պահին նախագահական նստավայր են ժամանել պետական, քաղաքական գործիչներ, այդ թվում՝ ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը եւ այլք:
ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում ասաց, որ տեղյակ չէ նախագահի հետ հանդիպման օրակարգից:
Սերժ Սարգսյանի ելույթը կհրապարակվի ավելի ուշ:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ