Լրահոս
Օրվա լրահոսը

Անդրիաս Ղուկասյան. «Քրեական ռեժիմը դեկտեմբերի 6-ին մեծ պարտություն է ունեցել»

Փետրվար 12,2016 17:54

«Մենք գտնում ենք, որ այսօր Հայաստանում առանցքային քաղաքական խնդիրն է պատասխանատվության հարցը: Այդ խնդիրը մեր երկրում ավանդական է: 2008 թվականի մարտի 1-ն առ այսօր չի ստացել իր պատշաճ իրավական գնահատականը, եւ բոլորս գիտենք, որ քաղաքացիների դեմ ուժ գործադրած, սպանություններ կատարած մարդիկ առ այսօր անպատիժ են մնացել»,- այս մասին Ազատության հրապարակում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց «Նոր Հայաստան» նախաձեռնության քաղաքական խորհրդի անդամ Անդրիաս Ղուկասյանը:

Ըստ նրա՝ անպատիժ են նաեւ նրանք, ովքեր ղեկավարել են սպանություն կատարողներին, համակարգել են գործողություններ եւ «ովքեր կոծկել եմ համապատասխան քննչական գործողություններն այդ մարդկանց բացահայտման ուղղությամբ: Անպատասխանատվության այս երեւույթը թույլ տվեց ՀՀԿ-ին աղավաղել 2012 թվականի խորհրդարանական ընտրությունների, 2013 թ. նախագահական ընտրությունների եւ 2015թ. հանրաքվեի արդյունքները»:

Հանրաքվեի մասին զեկույցներն, Անդրիաս Ղուկասյանի կարծիքով, վկայում են Սերժ Սարգսյանի կողմից առաջարկված Սահմանադրությունը ոչ միայն չի հավաքել անհրաժեշտ թվով քվե, այլ՝ կեսից ավելին չի եղել ընդհանուր մասնակիցների. «Այսինքն` քրեական ռեժիմն իր այդ նախաձեռնությամբ դեկտեմբերի 6-ին ունեցել է մեծ պարտություն: Մենք տեսնում ենք, որ այսօր իրավապահ մարմինները շարունակում են այդ արատավոր պրակտիկան կոծկել, պատասխանատվությունից ազատ մեղավորներին»:

Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29