Լրահոս
Օրվա լրահոսը

Թվաբանություն դաշնակցականների մասով

Փետրվար 12,2016 16:13

2008 թվականին Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպմանը մասնակցել է 30.000 մարդ: «Հրազդան» մարզադաշտը, որտեղ կայացել է հանդիպումը՝ տեղավորում է 55.000 մարդ: Այսինքն՝ տեղ չլինելու պահը հանում ենք:

Եթե դաշնակցական ես, չէիր կարող չգնալ Թուրքիայի դեմ խաղին, մանավանդ, որ էդ պահին ընդդիմադիր դաշնակցական ես:

Եթե դաշնակցական ես ու չես գնացել, ուրեմն՝ դաշնակցական չես: Եթե դաշնակցական չես ու գնացել ես՝ ուրեմն գրում ենք դաշնակցական:

Ու ստացվում է ի՞նչ: Նույնիսկ ազգը դաշնակցականացնելու գնով, մեծով փոքրով՝ 30.000: Այսինքն՝ ի՞նչ: Մինչև հեղափոխությունը Հայաստանում ապրած հայերի 1 տոկոսը: Այսօրվա Հայաստանի՝ պաշտոնականով 0.7 տոկոսը: 0.7 տոկոսին՝ 3 նախարար, 2 մարզպետ՝ ապագայի առաջքաշումով: Վատ չի:

Քոչար ԱՆԴՐԱՆԻԿՅԱՆ

«Առավոտի» ընթերցող

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29