Փետրվարի 12-ին ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը հանդիպել է «Քուրդիստան» կոմիտեի ներկայացուցիչների հետ:
Ըստ ԱԺ պաշտոնական կայքէջի՝ շնորհակալություն հայտնելով Էլինար Վարդանյանին հանդիպման համար՝ հյուրերը ներկայացրել են «Քուրդիստան» կոմիտեի գործունեությունը:
«Քուրդիստան» կոմիտեի ներկայացուցիչներն իրենց մտահոգությունն են հայտնել ներկայումս թուրքական Քուրդիստանում քրդերի շուրջ ստեղծված բարդ իրավիճակի կապակցությամբ: Հյուրերը նշել են, որ ակնկալում են Ազգային ժողովի վերաբերմունքը ստեղծված իրավիճակի վերաբերյալ:
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը հավաստիացրել է, որ խնդիրը մանրամասն կքննարկվի հանձնաժողովում եւ կարտահայտվի համապատասխան վերաբերմունք: Էլինար Վարդանյանը նշել է նաեւ, որ խնդիրը կբարձրաձայնվի տեղական եւ միջազգային հասարակական կազմակերպությունների, ինչպես նաեւ՝ միջազգային կառույցների շրջանակներում:
Կարդացեք նաև
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաեւ քուրդ կանանց եւ երեխաներին առնչվող հարցերի:
Հանդիպման ավարտին տիկին Վարդանյանը կարեւորել է նման հանդիպումները` ակնկալելով արդյունավետ համագործակցություն: