Լրահոս
Օրվա լրահոսը

Օմբուդսմենի ՀՀԿ-ի թեկնածուն չի կարողանում ասել՝ ՀՀ-ում քաղբանտարկյալ կա՞, թե՞ ոչ (Տեսանյութ)

Փետրվար 12,2016 14:51

ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում Մարդու իրավունքների պաշտպանի ընտրության հարցի քննարկումը շարունակվում է:

ՀՀԿ թեկնածու, արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանին ներկայացրեց հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը, կարդաց նրա կենսագրությունը:

Arman_Tatoyan_2Հետո Արման Թաթոյանը ներկայացրեց իր տեսլականը՝ վստահեցնելով, որ իր փորձն ու գիտելիքները կբավարարեն՝ այդ նպատակները կյանքի կոչելու համար:

ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը նկատեց՝ խոսեցիք պետական կառույցների մասին, որեւէ բառ չասացիք հասարակական կառույցների, հասարակական կազմակերպությունների, քաղհասարակության հետ աշխատանքի մասին: Դա ձեր հիմնական գործառույթն է, եւ սա շատ մտահոգիչ ազդակ է. «Մանվել Սարիբեկյանի՝ խոշտանգված հովվի գործով ինչու չդիմեցիք ՄԻԵԴ, երբ եվրոպական կառույցները նշեցին, որ Մանվել Սարիբեկյանը խոշտանգված է, դուք չդիմեցիք: Պատահաբար էլ մոռացաք քաղհասարակության հետ երկխոսությունը»:

Արման Թաթոյանն ընդունեց՝ իհարկե, հ/կ-ների դերակատարումը շատ մեծ է. «Մանվել Սարիբեկյանի հետ կապված անհատական գանգատ կար: ՀՀ-ն պետք է ՄԻԵԴ-ում երրորդ կողմ հանդես գար»:

ԲՀԿ խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանն էլ հարցրեց. «Արտահայտություն արեցիք՝ մարդու իրավունքների պաշտպանը, վեր լինելով օրենսդիր, գործադիր մարմնից…այսինքն, դուք վե՞ր եք պատրաստվում լինել այդ մարմիններից»: Հետո նա հարցրեց՝ մեր երկրում քաղբանտարկյալ կա՞, թե՞ ոչ:

Arman_Tatoyan_1Արման Թաթոյանը շտկեց՝ նկատի ունեի, որ պաշտպանը ոչ օրենսդիր, ոչ գործադիր մարմնի մեջ չի տեղավորվում: Քաղբանտարկյալների հետ կապված նա պատասխանեց, որ կան սկզբունքներ, չափանիշներ քաղբանտարկյալների, կոնկրետ գործով պետք է նայել՝ տեղավորվու՞մ է անձը այդ բանաձեւում, թե՞ ոչ. «Ես այս պահին գործի հանգամանքներին չեմ տիրապետում, որպեսզի գնահատական տամ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29