Լրահոս
Օրվա լրահոսը

Արման Նավասարդյան. Մոսկվայի պայմանագրի չեղարկումը լուծում չէ

Փետրվար 12,2016 14:46

«Թուրքիան փորձում է աշխուժանալ սահմանին, աշխարհին ասելով, որ պետք է ընտրություն կատարեք մեր եւ քրդերի միջեւ: Ժնեւյան բանակցությունների չկայանալուց հետո, նախօրեին տեղի ունեցավ Քերի-Լավրով հանդիպումը, որով որոշվեց, թե մարտի 1-ից կրակը դադարեցվում է, բայց դա չի վերաբերում «Իսլամական պետությանը»: Խոսքն ընդդիմություն-կառավարության առճակատման մասին է»,- այս մասին «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:

Ըստ պարոն Նավասարդյանի՝ հարց է պտտվում, թե կլինի՞ արդյոք մեծ պատերազմ. «Ես համամիտ եմ այն վերլուծաբանների հետ, որոնք ասում են, թե խնդիրը դրան չի հասնի եւ երրորդ համաշխարհային պատերազմ չի լինի: Բայց չի լինի նաեւ դադար: Ես սրա վերջը չեմ տեսնում»:

Խոսելով Ռուսաստանի Պետդումայում 1921թ. ռուս-թուրքական պայմանագիրը չեղյալ համարելու վերաբերյալ առաջարկի մասին, Արման Նավասարդյանը նշեց, որ դրանով տարածքային հարց չի լուծվում. «Եթե Մոսկվայի պայմանագիրը չեղյալ համարվի, հաջորդը պետք է լինի Կարսինը: Այդ հարցը վաղ թե ուշ կշտկվի»:

Անդրադառնալով Իրանի նկատմամբ պատժամիջոցների չեղարկումից հետո Հայաստանի համար ստեղծված հնարավորություններին՝ նա ասաց, որ դրանք շատ մեծ են. «Պետք է կարողանալ ճիշտ համադրել Հայաստան-Իրան հարաբերությունները Իրան-Ռուսաստան հարաբերությունների ենթատեքստում»:

Արման Նավասարդյանը փաստեց, որ Ադրբեջանի ու Իրանի միջեւ շատ խնդիրներ կան եւ վերջինս տարածաշրջանային մեծ խաղացող է դառնալու եւ դուրս է մղելու Ադրբեջանին եւ Թուրքիային:

Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29