Քիչ առաջ ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովում տեղի ունեցավ Մարդու իրավունքների պաշտպանի ընտրության քվեարկությունը:
Թեկնածուներից Զարուհի Փոստանջյանի օգտին կողմ քվեարկեց 5 պատգամավոր, Իսկ Արման Թաթոյանի օգտին՝ 7, դեմ՝ 4 պատգամավոր:
Նարեկ Ալոյանին կողմ քվեարկեց երկու պատգամավոր՝ Տիգրան Ուրիխանյանն ու Արծվիկ Մինասյանը:
Կարդացեք նաև
Այսպիսով,Արման Թաթոյանի թեկնածությունը ներկայացնելու են ԱԺ լիագումար նիստի քննարկմանը, որից հետո փակ գաղտնի քվեարկությամբ որոշվելու է՝ նա՞ է մեր 4-րդ օմբուդսմենը, թե՞ ոչ:
Քվեարկությունից հետո Էդմոն Մարուքյանը հարցրեց՝ հնարավոր չէ՞ր երկու թեկնածուի անցկացնել: Հովհաննես Սահակյանն ասաց, որ՝ ոչ, անցել է իրենց թեկնածուն:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ