Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Աշոտյանը դեռ անելիք ունի. Մարգարիտ Եսայան. «Ա1+»

Փետրվար 12,2016 14:29

«Ա1+»-ի թղթակցի հարցերին պատասխանել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը։

-ՀՀԿ-ՀՅԴ բանակցությունները կարծես դեռ չեն հասել տրամաբանական ավարտի,  մեկ խոսվում է այն մասին, որ արդեն կա պորտֆելները բաժանելու համաձայնություն, մեկ էլ հակառակը։Դուք որպես ՀՀԿ խմբակցության պատգամավոր ի՞նչ տեղեկություններ ունենք ընթացող գործընթացի մասին;

-Քաղաքական պայմանավորվածությունները միշտ էլ ձեռք են բերվում երկար եւ հանգամանալից քննարկումների արդյունքում, կողմերը պիտի մինչեւ վերջ հստակեցնեն իրենց  պարտականությունները եւ իրավունքները, երկու ուժերը համաձայնության են եկել գլխավորում՝ միասին շարունակել այն գործընթացը, որը սկսվեց դեռ սահմանադրական փոփոխությունների նախապատրաստական շրջանում։ Թե երբ կլինի վերջնական հստակեցումը, կարծում եմ, հանրությունը կիրազեկվի շատ մոտ ապագայում։

-Արդեն հայտնի էր, որ ՀՀ Կրթության եւ Գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, դա նրա անձնական որոշո՞ւմն է, թե՞ եղել է պարտադրանք։

-Նկատեք, որ Արմեն Աշոտյանը դեռ նախարար է, իսկ թե ինչ կլինի , կիմանաք։  Կուսակցության անդամները, ինչպես բոլոր կուսակցություններում, պարտավոր են  կատարել  այն հանձնառույթները, որոնք տրվում են, բայց  անկասկած է, որ պարոն Աշոտյանը շատ լավ նախարար է, կրեատիվ, հեղինակություն է եւ պրոֆեսիոնալ եւ նրա հմտությունները չեն սահմանափակվում միայն Կրթության եւ Գիտության նախարարի  գործառույթներով, վստահ եմ, նա կունենա  նույնքան ազդեցիկ աշխատանք եւ նույնքան լավ կաշխատի։

 Մանրամասն՝ կարդացեք այստեղ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29