Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՊԿ-ը քեսաբահայերին չի կարող օգնել

Փետրվար 12,2016 13:58

«ՀԱՊԿ-ը որեւէ առնչություն չունի սիրիական կոնֆլիկտի հետ, ուստի, խոսել այն մասին, որ մեր երկրների ղեկավարները որոշում կայացնեն`մասնակցել ցամաքային օպերացիաներին, իրատեսական չէ»,- «Սպուտնիկ» մամուլի կենտրոնում այսօր նման կարծիք հայտնեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

Մոսկովյան տաղավարում ներկա սիրիացի լրագրողը նկատել էր, որ Քեսաբը ռմբակոծվում է, այնտեղ հիմնական բնակչությունը հայեր են ու հետաքրքրվել`եթե սիրիական կառավարությունը պաշտոնապես դիմի ՀԱՊԿ-ին օգնության համար`Սաուդյան Արաբիայի կողմից ցամաքային ռազմական գործողություններ սկսելու դեպում, ինչպե՞ս կարձագանքեք: Նիկոլայ Բորդյուժան հիշեցրեց` ՀԱՊԿ-ի մանդատը տարածվում է միայն ՀԱՊԿ անդամ երկրների տարածքում:

Լրագրողը հետաքրքրվեց`հնարավո՞ր է ՌԴ-ի կողմից սիրիական կառավարությանը տրված «C 400»-ը պատերազմական գործողությունների ավարտից հետո մնա նվեր Սիրիային`ի հեճուկս թշնամու, որը «մեր Ռուսաստանի թիկունքին հարվածեց»:

«Տրիումֆ» համակարգերը սիրիական կառավարությանը տրամադրելը, ՌԴ նախագահի միակողմանիորեն կայացված որոշումն է եղել`սիրիական իշխանությունների հետ համաձայնության արդյունքում: Այդ պատճառով, դրանց ճակատագիրը պետք է որոշի ՌԴ ղեկավարությունը: ՀԱՊԿ-ը որեւէ առնչություն չունի այդ հարցում եւս»,- պատասխանեց Նիկոլայ Բորդյուժան:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29