Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը պաշտոնը կլքի 2017թ.-ին

Փետրվար 12,2016 13:55

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան պաշտոնը կլքի 2017թ., նրան կփոխարինի կազմակերպության մեկ այլ անդամ-երկրի ներկայացուցիչ: Այս մասին, ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, հայտարարել է ինքը՝ Բորդյուժան:

«Այո, նշանակում է,- ասել է Բորդյուժան՝ պատասխանելով գործակալության լրագրողի համապատասխան հարցին:- Հենց դա ես նկատի ունեի, երբ հայտարարեցի, որ 2017թ.-ից կսկսվի ՀԱԿՊ բարձրաստիճան պաշտոնյաների ռոտացիա»:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Նիկոլայ Բորդյուժայի պաշտոնավարման ժամկետը երկարաձգվել է մինչև 2017թ. հունվարի 1-ը: Այդ պաշտոնը նա զբաղեցնում է 2003թ.-ից:

Հավաքական անվտանգության մասին պայմանագիրը ստորագրվել է 1992թ. և ուժի մեջ է մտել 1994թ.: ՀԱՊԿ-ը ձևավորվել է 2002թ. գարնանը: Դրա մեջ այժմ մտնում են Ռուսաստանը, Հայաստանը, Ղազախստանը, Բելառուսը, Ղրղըզստանը և Տաջիկստանը:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29