Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Թաթոյանը պարոն Լիսկայի նման անձ չէ, արատավոր չէ». Փոստանջյանի գնահատականը՝ ՀՀԿ-ի թեկնածուին

Փետրվար 12,2016 13:27

ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում Մարդու իրավունքների պաշտպանի ընտրության հարցի քննարկումն է: Հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը առաջադրված թեկնածու Զարուհի Փոստանջյանին ասաց, որ իր իրավապաշտպան գործընկերները՝ Արտակ Զեյնալյանը, Ավետիք Իշխանյանը, Լարիսա Ալավերդյանը շատ դրական են գնահատել ՀՀԿ-ի թեկնածուին՝ արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանին:

Զարուհի Փոստանջյանն էլ արձագանքեց. «Ես էլ եմ դրական բնութագրում: Ես չեմ կարող ասել, որ նա արատավոր անձ է: Բայց իմ գործընկերները նշել են նաեւ, որ նրան հանրությունը չի ճանաչում: Ես չեմ կարող ասել, որ նա պարոն Լիսկայի նման անձ է՝ ձեր կողմից առաջադրված: Նա նորմալ, պարկեշտ անձնավորություն է, լավ քաղաքացի»:

Գագիկ Մելիքյանը Զարուհի Փոստանջյանից էլ հետաքրքրվեց, թե «Ժառանգություն» խմբակցության վիճակն ի՞նչ է լինելու: Զարուհի Փոստանջյանն էլ պատասխանեց, որ իրենք սերնդափոխության, հերթափոխի հարցով զբաղվում են, ունեն փոխարինողներ եւ Մելիքյանն էլ «Ժառանգության» կանոնադրության, գաղափարախոսության կրողը չէ, իզուր թող չանհանգստանա»:

ՀՀԿ-ականները դժգոհեցին, որ Զարուհի Փոստանջյանը 2 ժամով չի կարողանում անկախ օմբուդսմենի նման իրեն պահել, քաղաքական պատասխաններ է տալիս: Էդմոն Մարուքյանն էլ իր տեղից արձագանքեց՝ քաղաքական հարցեր եք տալիս, քաղաքական պատասխաններ եք ստանում: Տիկին Փոստանջյանն էլ վստահեցրեց, որ դեռ օրենքի այդ պահանջը չի գործում, որ պետք է իր քաղաքական հայացքները մի կողմ թողնի եւ գործի անկախ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29